21.08.2018
ՈՒԼՍ լոգիստիկ համալիրը նշեց հիմնադրման 3-րդ տարեդարձը
Սույն թվականի հուլիսի 6-ին, ՈՒԼՍ լոգիստիկ համալիրը նշեց հիմնադրման 3-րդ տարեդարձը՝ ընկերության աշխատակիցների և իրենց փոքրիկների հետ միասին: Մինչև ծննդյան արարողակարգին անցնելը, համալիրի աշխատակիցները փոքրիների հետ միասին էքսկուրսիա անցկացրին պահեստային տարածքում՝ ծանոթացնելով նրանց բեռների պահպանման պայմաններին և բոլոր կիրառվող սարքավորումներին: 
Ողջույնի խոսքից հետո ծաղրածուները տարբեր խաղերի միջոցով ուրախացրին թե՛ փոքրիկներին, թե՛ ծնողներին: Երեկոն ամփոփվեց տոնական տորթի շուրջ, որտեղ էլ հյուրերը շնորհավորեցին ընկերության ղեկավարությանը և միմյանց՝ մաղթելով երկարաժամկետ և բեղմնավոր գործունեություն:
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am