Պահեստի վարձակալություն
Ուրբան Լոջիստիք Սերվիսիս (ULS) լոգիստի կենտրոնի տարածքում առկա են նաև վարձակալությամբ հանձնվող պահեստներ ՝ տարբեր տեսակի բեռների պահպանման համար, այդ թվում՝ արխիվների և փաստաթղթերի, կահույքի և առևտրային սարքավորումների, մարքեթինգային նյութերի, և այլն:
Այս պահին Urban Logistic Services ընկերությունն իր գործընկերներին առաջարկում է տարբեր չափերի 22 պահեստային տարածքեր (70-500 քմ)՝ վարձակալության համար.
-
1 պահեստային տարածք – 70 քմ
- 1 պահեստային տարածք – 120 քմ
- 5 պահեստային տարածքներ– 150 քմ
- 1 պահեստային տարածք – 250 քմ
- 5 պահեստային տարածքներ – 300 քմ
- 2 պահեստային տարածքներ – 430 քմ
- 2 պահեստային տարածքներ – 500 քմ
ULS համալիրում պահեստային տարածքի վարձակալման ծառայությունը ներառում է.
- Տարածքի անվտանգություն, վերահսկողություն (մուտք դեպի պահեստ, մուտքի վերահսկողություն և այլն),
-
Հակահրդեհային անվտանգություն և ազդանշանային համակարգ,
Վարձակալվող պահեստային տարածքների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ULS ընկերությունն առաջարկում է նաև հավելյալ ծառայություններ:
- Վարձակալած պահեստի բեռների բեռնում/բեռնաթափում
-
Անհրաժեշտ տեխնիկական միջոցների և աշխատուժի տրամադրում
ULS կենտրոնի վարձակալությամբ տրվող բոլոր տարածքները 3,5-4 մետր բարձրությամբ չոր պահեստներ են՝ բեռնում/բեռնաթափման համար հարմարեցված դարպասներով: Հաճախորդի ցանկությամբպահեստում կարող են տեղադրվել դարակաշարեր և այլ սարքավորումներ: