Բեռների պահպանման 100% անվտանգությունը
Տարածքի ու մուտքի վերահսկողության և անվտանգության համակարգ
ULS պահեստների տարածքը պարսպապատված է 4,5-ից 7 մետր բարձրությամբ պատով, պատնեշի որոշ հատված ունի նաև փշալար: Պարսպի երկայնքով տեղադրած է շարժման ցուցիչների համակարգ: Պահակակետում տեղադրված է անվտանգության ազդանշան՝ ուղղակիորեն կապված ոստիկանության և ԱԻՆ-ի հետ:
 
Տրանսպորտային միջոցների և ֆիզիկական անձանց ու այցելուների համար համալիրն ունի մեկ գլխավոր անցակետ: Մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը տարածք հնարավոր է միայն հսկիչ անցագրային կետով (ՀԱԿ): Երկաթուղային վագոնների համար անցակետն առանձնացված է: Պահեստային համալիրն ունի նաև երկու վթարային մուտք/ելք:
 
Մեքենաների համար կազմակերպվել է երկկողմանի երթևեկություն, որը վերահսկվում է ՀԱԿ-ի միջոցով: Պահեստային համալիր մուտքը վերահսկելու համար տեղադրված է կրկնակի ուղեփակոցներով (шлагбаум) համակարգ` երկու տրանսպորտային միջոցների միաժամանակյա մուտքի/ելքի համար:
 
Պահեստի անվտանգությունն իրականացվում է պահեստի շենքի մուտքին կից առանձին ներքին պահակակետերի միջոցով: Մուտքի վերահսկողություն ապահովելու համար պահեստում հաստատված է անձնական թույլտվությունների համակարգ, որը մուտքի հնարավորություն է տալիս միայն առանձին պահեստային տարածքներ: Որոշ տարածքներում ներդրված են ավտոմատ դարպասներ` մուտքի սահմանափակման բանալիներով: Պահեստային համալիրի տարածքը համալրված է հակահրդեհային անվտանգություն ազդանշանների համակարգով:
 
 
Ներքին և արտաքին տեսահսկում
Պահեստային համալիրում տեղադրված է արտաքին և ներքին տեսահսկման համակարգ: Ողջ տարածքը վերահսկվում է արտաքին հսկողության տեսախցիկներով:
 
Համալիրը հագեցած է տեսախցիկներով, ինչպես դարակաշարերի համակարգերում, այնպես էլ ռամպայի վրա` բեռնման/բեռնաթափման և ապրանքա-նյութական արժեքների մշակման գործընթացը վերահսկելու նպատակով:
 
 
 
Աշխատանքի պաշտպանություն և անվտանգություն
Պահեստային համալիրում ներդրվել է աշխատանքի պաշտպանության ու անվտանգության համակարգ՝ համաձայն ՀՀ օրենսդրության և լոգիստիկ պահեստային համալիրներում աշխատանքի միջազգային չափանիշների:
 
Հատուկ նշանակված աշխատանքի անվտանգության ինժեները վերահսկում է բոլոր կանոնների և ստանդարտների պահպանումը, հրահանգավորում և ուսուցանում է նոր աշխատակիցներին:
 
Պահեստային համալիրի տեխնիկական ծառայությունը` պատասխանատու է սարքավորումների և ենթակառուցվածքների (արտաքին և ներքին) մշտապես որակյալ աշխատանքի համար և իրականացնում է տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներ:
 
Փակ ռամպա (վերաբեռնավորման գոտի)
Պահեստային համալիրն աշխատում է՝ ապրանքանյութական արժեքների ընդունման և հանձման եվրոպական ու միջազգային չափանիշներին համապատասխան:
 
Ավտոմեքենաների բեռնում/բեռնաթափումն իրականացվում է փակ վերաբեռնավորման գոտում (ռամպայում)՝ վերաբեռնման դոկերի միջոցով, որոնք ունեն հավասարեցնող հենահարթակ (պլատֆորմա): Այսպիսով, երրորդ անձանց մուտքը դեպի ավտոմեքենա և բեռ հնարավոր չէ:
Պահեստում առկա է 15 վերաբեռնման դոկ:
 
 
 
Մասնագիտացված և պատասխանատու աշխատակիցներ
ULS պահեստային համալիրում աշխատում է տարբեր տեսակի բեռների պահեստավորման ծառայությունների իրականացման մեծ փորձով մասնագետների թիմ:
 
Պահեստում աշխատող աշխատակիցներն անցնում են կանոնավոր վերապատրաստումներ և թեստավորում` որակավորման և հաճախորդների հետ աշխատանքի որակն ապահովելու նպատակով:
 
Վերապատրաստման և հրահրանգավորման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում բոլոր տեսակի սարքավորումների հետ աշխատանքի անվտանգությանը և ապրանքանյութական արժեքների նկատմամբ պատշաճ վերաբերմունքին:
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am