Urban Logistic Services (ULS) լոգիստիկ համալիրի տարածքում գործում է մաքսային տերմինալ ու մաքսային պահեստ՝ նախատեսված բոլոր տեսակի բեռների սպասարկման համար:
ULS տերմինալի ենթակառուցվածքը ներառում է բաց և փակ վերաբեռնման գոտիներ, Ժամանակավոր պահպանման պահեստ, սառնարանային պահեստներ, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռք (մինչև 80 տոննա, քայլը՝ 10 կգ), ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածք, գրասենյակային տարածքներ, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգ:
ULS մաքսային տերմինալը գործում է ամեն աշխատանքային օր ժ. 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, և 10:00-ից 13:00-ը շաբաթ օրերին:
ULS ՏԵՐՄԻՆԱԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ.
- Տրանզիտային, ներմուծվող/արտահանվող բեռների մաքսային ձևակերպում,
- Մաքսային պահեստից բեռների ստացում,
- Անհրաժեշտ ուղղորդող փաստաթղթերի ձևակերպում ու հաշվառումների վարում (CMR),
- Սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերում,
ՕԳՏՎԵԼՈՎ ULS ՏԵՐՄԻՆԱԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ՝ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐ.
-
Բոլոր տեսակի բեռների սպասարկում՝ միջազգային չափանիշների համապատասխան,
-
Մաքուր տարածք, պահեստային խցիկներ՝ բեռների պահպանման համար, պահպանվող ապրանքը խնամքով պահպանելու երաշխիք,
-
Մաքսային տերմինալի տարածքում գործող բանկի լիարժեք/բազմաֆունկցիոնալ մասնաճյուղ, տեղում անհրաժեշտ բոլոր բանկային գործարքներն իրականացնելու հնարավորություն,
-
Ավտոմեքենաների համար նախատեսված էլեկտրական կշեռքի (10 կգ քայլով), ինչպես նաև՝ պալետավորված ու փաթեթավորված բեռների համար նախատեսված կշեռքի առկայություն,
-
Որակյալ ինտերնետ կապ, IP հեռախոսակապ, անվտանգության ու վերահսկողության համակարգ ու 911 ծառայության արագ արձագանքման հնարավորություն,
-
Գրասենյակային տարածքների վարձակալության հնարավորություն՝ տեղում բոլոր գործարքներն իրականացնելու համար։