Լոգիստիկ ծառայություններ

 

Urban Logistic Services (ULS)-ը լոգիստիկ ծառայությունների հայաստանյան դաշտում առաջին և միակ 3PL օպերատորն է, որն իր գերխնդիրն է համարում հայկական շուկայում գործող բոլոր ընկերությունների գործունեության մեջ լոգիստիկ նոր ստանդարտների ներդրումը:

Այսօր լոգիստիկ ծառայությունների աութսորսինգը համարվում է ժամանակակից կազմակերպությունների (արտադրողներ, դիտրիբյուտորներ, առևտրային կազմակերպություններ, ՓՄՁ-ներ և այլն) գոյատևման ու զարգացման կորևոր նախապայմանը: «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերությունն առաջարկում է ամբողջական սպասարկում՝ ստանձնելով իր հաճախորդ-կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ լոգիստիկ բոլոր գործընթացների ղեկավարումը, ինչպես նաև՝ առանձին ծառայություններ մշտական հիմունքներով, կամ հաճախորդին անհրաժեշտ ժամկետներում:
 

ULS ընկերության կողմից առաջարկվող լոգիստիկ ծառայությունները

ԲԵՌՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ձեր բեռները պահպանության հանձնելով հատուկ պայմաններով ապահոված ULS պահեստային համալիրում (անվտանգություն, տարբեր ջերմաստիճանային ռեժիմներ, մաքրություն)՝ Դուք հնարավորություն եք ստանում զարգացնել Ձեր բիզնեսն առանց սահմանափակումների, պահեստային ենթակառուցվածքների համար հավելյալ ֆինանսական ներդրումների ու հաստատուն ծախսերի:
 
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒՄ
ULS լոգիստիկ համալիրում պահեստային տարածքների վարձակալումը թույլ կտա Ձեզ ապրանքանյութական արժեքները պահել առանց հակահրդեհային և անվտանգության համակարգերի, ինչպես նաև անհրաժեշտ մաքրության ու սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար պահանջվող հավելյալ ֆինանսական ծախսերի:
 
 
ՖՐԵՇ ԼՈԳԻՍՏԻԿԱ
Հատուկ ջերմաստիճանային պայմաններ (0-ից -18 0C) պահանջող արտադրանքի հետ գործ ունենալիս անհրաժեշտ է պահպանման և տեղափոխման հատուկ պայմաններ ապահովել՝ բացառելու համար արտադրանքի վնասի ու սանիտարական պայմանների խախտման ռիսկերը: ULS ընկերությունն իրականացնում է լոգիստիկ գործընթացների ամբողջական շղթան (արտադրողից մինչև հաճախորդ) պահպանման տարբեր ջերմաստիճանային ռեժիմներ պահանջող ապրանքների համար: 
 
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նույն տարածքում բեռների մաքսային ձևակերպման, արտադրանքի պահպանման, կոմպլեկտավորման ու հաճախորդների հասցեներով առաքում իրականացման հնարավորությունը եզակի առաջարկ է հայաստանյան շուկայում գործող ընկերությունների համար: ULS ընկերությունն իր լոգիստիկ կենտրոնում առաջարկում է արտահանող ու ներմուծող ընկերությունների համար անհրաժեշտ բոլոր մաքսային ծառայությունները:
 
 
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ
ԸՆԴՈՒՆՈՒՄ/ԱՌԱՔՈՒՄ
(CROSS-DOCKING)
Մի շարք ընկերությունների համար շատ կարևոր է փոքր խմբաքանակներով արտադրանքի պարբերական առաքումն ու պատվիրումը:
 
ULS պահեստային համալիրն առաջարկում է ոչ մեծ խմբաքանակով հավաքական բեռների արագ և հեշտ ընդունում, հավաքագրում ու առաքում:
 
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Մեր գործընկերների՝ հայկական հուսալի տրանսպորտային ընկերությունների հետ համատեղ առաջարկում ենք Հայաստանից դեպի աշխարհի ցանկացած կետ և հակառակ ուղղությամբ միջազգային փոխադրումների կազմակերպում: Անվտանգության ապահովման երաշխիքն ու լոգիստիկ ամբողջական շղթայի (փոխադրում, մաքսային ձևակերպումներ, պահպանում, պատվերի առաքում հաճախորդին) կազմակերպումը թույլ են տալիս մեզ շուկայում մրցունակ դիրքեր ապահովել մեր հաճախորդ-ընկերությունների համար:
 
 
ՊԱՏՎԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ
ԵՎ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ
Բոլոր տեսակի պատվերների հավաքումն (պալետներով, արկղերով, հատով) ու Ձեր հաճախորդների հասցեներով ցանկացած ժամին մեր կողմից իրակաանցվող առաքումը հնարավորություն են տալիս մեծացնել Ձեր վաճառքների ծավալն ու բարձրացնել Ձեր ծառայությունների ու հաճախորդների սպասարկման մակարդակը:
 
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՆԱԽԱՎԱՃԱՌՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ
Փաթեթավորման, մակնշման, պիտակավորման, ակցիզային դրոշմանիշերի փակցման, ցանկացած տիպի լեյբլների ու պիտակների պատրաստման, նվերներով կոմպլեկտների ու ակցիային փաթեթների ստեղծման ծառայությունների շնորհիվ մենք կարող ենք արագ ու բարձր մակարդակով իրականացնել Ձեր ապրանքների նախապատրաստումը առևտրային կետերի ու արտահանման գործընթացների համար անհրաժեշտ պահանջներին համապատասխան:



 
   

GDP ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՀԵՍՏ

Ամբողջությամբ հագեցած և լիցենզավորված (ՀՀ ԱՆ) պահեստային տարածքներ՝ նախատեսված դեղերի պահպանման համար՝

•       3 տարբեր ջերմաստիճանային ռեժիմներ՝ +2 +8 ° C, +8 +15 ° C, +15 +25 ° C,

•       (ակցիզավորում) պիտակավորում,

•       բեռնում/ բեռնաթափում,

•       Մաքուր և անվտանգ միջավայր



 
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am