5 պատճառ՝ մեզ հետ համագործակցելու համար
 
1

ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏՈՒՄ
Պրոֆեսիոնալ լոգիստիկ օպերատորի ծառայություններից օգտվելը լոգիստիկ (պահեստային) ենթա- կառուցվածքներում ներդրումների խնայողություն է առաջացնում: Պրոֆեսիոնալ լոգիստիկ օպերատորի ծառայություններից օգտվելը լոգիստիկ ենթակառուցվածքներում ներդրումների խնայողության է բերում: Դրա արդյունքում կազմակերպությունները կարող են պահեստային տարածքներ կառուցելու կամ վարձակալելու, այդ տարածքները մեծ գումարներ պահանջող սարքավորումներով համալրելու ծախսերը կրճատել: Լոգիստիկ ծախսերի նվազեցումը (այդ թվում՝ տրանսպորտային միջոց, մաքսակետ, պահեստ, առաքում և այլն) լոգիստիկ օպերատորի հետ համագործակցության դեպքում ապահովվում է այն բանի շնորհիվ, որ սպասարկման դեպքում Դուք վճարում եք բեռների շարժի ու պահպանման միայն փաստացի ծավալների համար:
Դրանից բացի, 3PL օպերատորի գործունեության հիմքում ընկած է լոգիստիկ համակողմանի ծառայությունների տրամադրման գաղափարը: Մեկ պատուհանի սկզբունքով լոգիստիկ բոլոր ծառայություններից օգտվելը շատ հարմար է ու շահավետ. հարկ չկա ամեն անգամ լոգիստիկ ծառայություններ մատուցող առանձին ընկերություններ փնտրելու (տրանսպորտային, մաքսային, պահեստային և այլն):
Միայն լոգիստիկ օպերատորի հետ համագործակցության դեպքում է հնարավոր հաստատուն ծախսերը վերածել փոփոխականի՝ բարելավելով Ձեր ընկերության ֆինանսական «առողջությունը»:
 
 
2

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտացված ընկերություններին դիմելը բազում առավելություններ ունի։ Օրինակ՝ լոգիստիկ օպերատորի մատուցած ծառայությունները համակողմանի են և մասնագիտական առավելությունների տեսակնյունից չեն կարող համեմատվել նույնիսկ ամենապրոֆեսիոնալ ներքին թիմի արդյունավետության հետ։ Լոգիստիկ ծառայությունների պատվիրումը կարելի է համեմատել տեխնիկական սպասարկման կենտրոնում ավտոմեքենայի վերանորոգման հետ. տեսականորեն Դուք ամեն ինչ կարող եք անել ինքնուրույն՝ մեքենան վնասելու դեպքում, սակայն մասնագիտացված տեխնիկական կենտրոնի պրոֆեսիոնալ մոտեցումը, պատասխանատվությունը, որակն ու անվտանգությունը թույլ կտան Ձեզ բոլորովին այլ մակարդակի սպասարկում և արդյունք ստանալ:
 
 
3

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բիզնեսում մրցակցային զգալի առավելություն կարող է ապահովել միայն լոգիստիկ օպերատորի հետ համագործակցությունը: Որակյալ սպասարկման, արագության, ներդրումների խնայողության, ինքնարժեքի ու հաստատուն ծախսերի իջեցման, նոր ծառայություններ առաջարկելու և շուկայի հետ աշխատանքի նոր եղանակների հնարավորության շնորհիվ՝ Ձեր բիզնեսը կարող է հաղթել մրցակցային պայքարում:
 
 
4

ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ցանկացած տիպի ծառայություն առաջարկելու պատրաստակամությունը թույլ է տալիս լոգիստիկ օպերատորին աջակից ու հուսալի հենարան դառնալ կազմակերպությունների զարգացման ճանապարհին՝ շուկայական բոլոր պայմաններում: Լոգիստիկ օպերատորն աշխատում է 24/7 ֆորմատով՝ առանց հանգստյան օրերի, նրա հնարավորությունները կախված չեն տարվա եղանակներից, սեզոնայնությունից, ճգնաժամերից կամ այլ պատճառներից:
3PL օպերատորի օգնությամբ ցանկացած նոր բիզնես նախագծի մեկնարկ, գոյություն ունեցող բիզնեսի ընդլայնում կամ լոգիստիկ փոփոխություն (օրինակ՝ արկղերով բեռնումից անցում դեպի հատով բեռնումի) հնարավոր է իրականացնել՝ առանց ավելորդ ծախսերի:
 
 
5

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՐԵՆԴ,
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿ
Լոգիստիկ գործընթացների (արտապատ- վիրված մասնագիտացված ընկերությանը) արտապատվիրումը տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունը և դարձել է համաշխարհային կայուն թրենդ: Առաջատար բոլոր ընկերություններն ամբողջ աշխարհում օգտվում են լոգիստիկ օպերատորների ծառայություններից, ինչը թույլ է տալիս արտադրական ու առևտրային կազմակերպություններին կենտրոնանալ իրենց բիզնեսի հիմնական գործառնութ- յունների վրա՝ առանց լոգիստիկայի վրա ավելորդ ջանք ու միջոցներ ծախսելու:
Այս համաշխարհային թրենդն այսօր հնարավոր է Urban Logistic Services լոգիստիկ օպերատորի միջոցով։ Մեր կողմից մատուցվող լոգիստիկ ծառայությունների եվրոպական որակը ապրանքանյութական պաշարների պահպանման պայմանների ու անվտան- գության երաշխիքի տեսանկյունից եզակի է Հայաստանում: Պահեստի և համալիրի յուրաքանչյուր բաղկացուցիչ կառուցելիս մենք առաջնորդվել ենք լավագույն եվրոպական փորձը Հայաստան բերելու ձգտումով։
 
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am