Urban Logistic Services (ULS)-ը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics) ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ Մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են բեռների պատասխանատու պահպանություն, պիտակավորում, դրոշմապիտակավորում, պատվերի կոմպլեկտավորում, հավաքագրում և առաքում: ULS-ը հիմնադրվել է 2014թ.-ին: Պրոֆեսիոնալ թիմի մասնակցությամբ ավարտելով սկսված ակտիվ շինարարական աշխատանքները՝ արդեն 2015թ. սկզբին տրվեց լիարժեք համալրված, ժամանակակից պահեստային համալիրի աշխատանքների մեկնարկը:
ULS ընկերության լոգիստիկ կենտրոնը ՀՀ տարածքում A դասի միակ ունիվերսալ պահեստային համալիրն է՝ անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին համապատասխան, ներքին ու արտաքին պահեստային ժամանակակից ենթակառուցվածքներով, եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով հագեցած, ինչը թույլ է տալիս պահպանել ու մշակել ցանկացած տեսակի ապրանքներ:
1-ին փուլի վերանորոգման/վերակառուցման նախագծի ավարտման արդյունքում, Ընկերության պահեստային համալիրը ներկայումս հագեցած է հետևյալ ենթակառուցվածքներով՝
-
Կենտրոնական պահեստ՝ 30.000 քմ, որտեղ տեղակայված է 42․000 պալլետատեղ, ինչպես նաև 10.000 քմ մակերեսով չոր և խոնավության վերահսկմամբ պահեստային տարածքներ,
- GDP ստանդարտներին համապատասխան դեղագործական պահեստ
- Ապրանքի մշակման համար նախատեսված տարածքներ Պահեստային համալիրի երկու կողմից՝ յուրաքանյուրը 2.500 քմ
- Վարձակալության հանձնվող պահեստային տարածքներ՝ ընդհանուրը 5.000 քմ (22 հատ առանձին պահեստային տարածքներ)
- Սառնարանային պահպանման տարածքներ՝ 2.100 քմ (տարբեր ջերմային ռեժիմներով (մինչև - 30 աստիճան) թվով 9 խցիկ)՝ ընդհանուրը 7.000 խմ տարողունակությամբ
- Գրասենյակային տարածքներ՝ 2.000 քմ
- Մաքսային տերմինալ՝ 2.500 քմ
- Այլ ենթակառուցվածքներ՝ ընդհանուրը 2.800 քմ
- Կրճատում են պահեստային տնտեսության համար նախատեսված ծախսերը,
- Օպտիմալացում են լոգիստիկ գործընթացները,
- Ուղղում են ջանքերն ու ֆինանսական միջոցները հիմնական բիզնեսի զարգացմանը:
Ընկերությունը ապահովված է նաև արևային էլեկտրակայանով՝
Ֆոտոէլեկտրական վահանակներ (միաբյուրեղ) |
JinkoSolar(մտնում է միաբյուրեղյա վահանակներ արտադրողների համաշխարհային լավագույն եռյակի մեջ) |
Ինվերտորներ (8 հատ, հզորույթյուն՝ 60 կՎտ) |
Huawei(մտնում է ինվերտորներ արտադրողների համաշխարհային լավագույն եռյակի մեջ) |
Էլեկտրակայանի հզորությունը | 480 կՎտ |
Ֆոտոէլեկտրական վահանակների ընդհանուր հզորությունը | 500 կՎտ |
Ակնկալվող միջին տարեկան արտադրություն | 750 մՎտ |