Բեռների պահպանման պայմաններ
Ջերմաստիճանային ռեժիմ
Urban Logistic Services (ULS) ընկերությունը Հայաստանում միակ պրոֆեսիոնալ պահեստային համալիրն է, որն ապահովված է մշտապես կարգավորվող ջերմաստիճանային ու խոնավության համակարգերով: ULS լոգիստիկ համալիրի կենտրոնական պահեստը համալրված է օդափոխության համակարգով, որը թույլ է տալիս պահպանել անհրաժեշտ ջերմաստիճան և խոնավություն:
 
 
Մաքրություն
Urban Logistic Services (ULS) համալիրի պահեստն ամբողջությամբ փակ տարածք է, ինչը անհնարին է դարձնում խոնավության, փոշու, կեղտի, ջրի, ձյան, աղբի ներթափանցումը՝ ժամանակակից դարպասների և վերաբեռնավորման դոկերի կիրառության շնորհիվ: Ավելին, հատակի հատուկ հակափոշային ծածկույթն ապահովում է մաքրություն բեռների պահեստային մշակման ընթացքում:
 
Պահեստային համալիրի մաքրության համար (բեռների պահեստային մշակման արդյունքում հայտնված աղբի ու փոշու հեռացման) օգտագործվում են արդյունաբերական լվացող մեքենաներ, որոնք շուրջօրյա մաքրում են պահեստը և սարքավորումները: ULS-ում ի պահ հանձնված ապրանքների արտաքին տեսքը միշտ կլինի կատարյալ, հատկապես սթրեյչ թաղանթով պալետավորմամբ պահպանման դեպքում:
 
 
Սանիտարական համակարգ
ULS պահեստային համալիրի ամբողջ տարածքը և դրա առանձին մասնաշենքերը հատուկ ստուգվում են ու պաշտպանված են կենդանիների և միջատների ներթափանցումից: ULS պահեստային համալիրի տարածքում պարբերաբար իրականացվում է ընդհանուր ախտահանում:
 
 
Պահպանման և փաթեթավորման եղանակ
ULS կենտրոնական պահեստում բոլոր ապրանքները պահվում են փայտե տակդիրների (պալլետ) վրա, եթե գտնվում են դարակաշարային համակարգերում կամ հատակային պահպանման տարածքում: Արկղերը պահվում են հատուկ դարակաշարերին, կամ շարվում են փայտե տակդիրների վրա: Յուրաքանչյուր փայտե տակդիր բեռի հետ պիտակավորվում է՝ ըստ իր բոլոր հատկանիշների: Նման պայմաններում պահեստավորման ընթացքում բացառվում է ապրանքի վնասման հնարավորությունը:
 
 
 
Բեռի տեսակները
Մեր պահեստային համալիրում նախատեսված չէ պայթուցիկ, դյուրավառ, հրավտանգ և սուր հոտ ունեցող բեռների պահպանումը:
 
 
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am