Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչից է կախված ULS պահեստում բեռների պահպանման ծառայության արժեքը:

Պահեստային համալիրում պահառության արժեքը կախված է Ձեր բեռների պահպանման համար անհրաժեշտ պայմաններից ու ծավալներից (պալետատեղերով), ինչպես նաև Ձեր ապրանքանյութական արժեքների պահպանման տևողությունից (ժամանակահատված):
 

Ի՞նչ կլինի, եթե ULS պահեստային համալիրում պահվող իմ ապրանքը վնասվի:

Մենք Ձեր ապրանքի ամբողջ արժեքի չափով կփոխհատուցենք վնասը՝ պայմանագրում մեր ընկերությունը պատասխանատվությունն ամրագրելու կամ մեր մեղավորությամբ Ձեր բեռների վնասվելու (ջերմաստիճանային ռեժիմի խախտում) պարագայում։ Նման իրավիճակներից խուսափելու համար մենք հետևում ենք Ձեր ապրանքների պիտանելիության ժամկետներին և դրանց մասին տեղեկացնում Ձեզ:
 

Կարո՞ղ է արդյոք Ձեր ընկերությունը խմբավորել բեռները՝ նախքան դրանց Մոսկվա տեղափոխումը:

Այո՛, մեր ընկերությունը տրամադրում է բեռների խմբավորման ու նախապատրաստման ծառայություն՝ տեղափոխման համար։ Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մաս-մաս տեղափոխել Ձեր բեռները մեր պահեստային տարածք:
 

Եթե ես իմ պաշարները պահում եմ Ձեր պահեստում, իսկ ինձ մոտ հարկային ստուգում է, և պահանջում են գույքագրում իրականացնել, ինչպե՞ս է իրականացվելու գործընթացը:

Ձեր կողմից հարցում ստանալով՝ մենք պատրաստում և վավերացնում ենք Ձեր ապրանքային մնացորդների վերաբերյալ հաշվետվությունը՝ ՊԵԿ-ին ներկայացնելու համար: Մնացորդների ֆիզիկական ստուգման անհրաժեշտության դեպքում՝ մենք Ձեր ներկայությամբ կարող ենք ցուցադրել ապրանքը մեր պահեստային համալիրի վերաբեռնման գոտու տարածքում:
 

Ինչպ՞ես կարելի է ձեռք բերել Ձեր պահեստում պահպանվող ապրանքները:

Մեր ընկերությունն ապրանքների վաճառքով չի զբաղվում, սակայն մենք հարթակ ենք՝ մեր գործընկերների համար, օգնում ենք նրանց համագործակցել միմյանց հետ։ Մենք նաև «մինչև դուռ» առաքում ենք իրականացնում նրանց համար:
 

Կարո՞ղ եք արդյոք Չինաստանից կոնտեյներով բեռներ տեղափոխել և անմիջապես առաքել դրանք իմ հաճախորդների հասցեներով:

Մենք միջազգային բեռնափոխադրումներ ենք իրականացնում մեր գործընկերների միջոցով և ինքնուրույն մաքսազերծում իրականացնում մեր համալիրի տարածքում: Եթե դուք նախապես մեզ ուղարկեք բոլոր հայտերը, ապա մաքսազերծումն իրականացնելուն պես՝ մենք (առանց բեռները պահեստավորման հանձնելու) կարող ենք առաքել բոլոր պատվերները՝ ձեր տրամադրած հասցեներով:
 
 

Ինչու՞ են Ձեր ծառայություններն ավելի թանկ՝ ոչ մեծ չափսերի պահեստ վարձակալելու համեմատ:

Հավանաբար, հաշվարկներ կատարելիս Դուք հաշվի չեք առել այն ծախսերը, որոնց ստիպված եք լինելու կատարել պահեստի վարձակալության դեպքում: Չէ՞ որ բացի պահեստի տարածքի վարձավճարից, կոմունալ վճարներից, աշխատավարձերից, սարքավորումների և անվտանգության հսկողության համար վճարումներից՝ Դուք ստիպված եք լինելու տարվա ընթացքում բազմաթիվ այլ ծախսեր կատարել: Պահեստի վարձակալության համար անհրաժեշտ տարեկան ամբողջական բյուջեն հաշվելու և համեմատելու դեպքում մեր ծառայություններն անհամեմատ ավելի մատչելի կլինեն, ընդ որում՝ ավելի բարձր մասնագիտական ծառայությունների ապահովմամբ:
 

Եթե ես դիտարկեմ իմ պահեստի (վարձակալվող) փակման հարցը, ինչպե՞ս պետք է իրականացվի Ձեր պատասխանատու պահպանման պահեստ տեղափոխման գործընթացը, որպեսզի չկանգնեցվեն մեր բեռների փոխադրումներն ու վնասներ չկրենք:

Նախնական բանակցությունների շրջանակներում մեր մասնագետները Ձեր պահեստի համար տեղափոխման պլան կմշակեն: Հատուկ պայմանավորվածության դեպքումմենք կարող ենք տեղափոխությունն իրականացնել ինքնուրույն․ Ձեզ անհրաժեշտ է միայն ձևավորել առաքման համար ենթակա բեռները: Սովորաբար, տեղափոխությունն իրականացվում է հանգստյան օրերին, որպեսզի նվազեցվեն վաճառքի հավանական վնասները: Մենք երաշխավորում ենք բարձրակարգ սպասարկում՝ Ձեր և Ձեր հաճախորդների համար:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am