13.06.2018
Հայաստանյան ալկոհոլային խմիչքները կհասնեն ՌԴ խանութների դարակաշարեր՝ ավելի պարզ գործընթացով

Հունիսի 12-ին «Ուրբան լոջիստիք սերվիսիս» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում-քննարկում ՀՀ ալկոհոլային խմիչք արտադրող ընկերությունների հետ, որի նպատակն էր ներկայացնել ՌԴ արտահանման հետ կապված պահանջների փոփոխությունները:

«2018թ. հուլիսի 1-ից ՌԴ-ում պարտադիր է դառնում ներմուծվող ալկոհոլային արտադրանքի մակնշային հաշվառումը ՌԴ Միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգում (ЕГАИС): Նշված փոփոխությունը թույլ կտա վերահսկել յուրաքանչյուր միավորի շարժը արտադրողից մինչև վերջնական սպառող: Ինչպես կարելի է պատկերացնել, սա առաջացնում է որոշակի դժվարություններ, հատկապես փոքր արտադրողների համար։ Համապատասխան տեխնիկական վերազինումից հետո ՈՒԼՍ-ը առաջարկում է թեթևացնել լոգիստիկ այս բեռը»,- հանդիպման ընթացքում ասել է «Ուրբան լոջիստիք սերվիսիս»  ընկերության Զարգացման և վաճառքի տնօրեն Սարգիս Մամյանը։

Հանդիպման ընթացքում մեկ  տասնյակից ավելի արտադրող ընկերությունների ներկայացուցիչները ստացան ՌԴ ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության կողմից սահմանված նոր պահանջների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ, ինչպես նաև դժվարությունները հաղթահարելու ուղիների մասին տեղեկատվություն: Մասնավորապես, «Ուրբան լոջիստիք սերվիսիս»  ընկերության միջոցով յուրաքանչյուր շշի պարտադիր «մակնշային հաշվառումը»՝ համաձայն արտադրության խմբաքանակի տվյալների, համապատասխան շտրիխ-կոդերի փակցնումը արկղերի և պալլետների վրա,  ինչպես նաև անհրաժեշտ հաշվետվությունների տրամադրումը հնարավոր է դառնում իրականացնել «մեկ պատուհանի» սկզբունքով։

«ՈՒԼՍ-ի կողմից մատուցվող ծառայությունները կաջակցեն արտադրողներին հայկական ալկոհոլային խմիչքների  արտահանման գործընթացում՝ հնարավորություն տալով ընկերություններին իրենց ողջ ուշադրությունը և ժամանակը կենտրոնացնել  իրենց բուն գործունեության զարգացման վրա, ինչն իսկզբանե եղել է մեր ընկերության առաջնային  առաքելություններից մեկը»,- հավելել է Ս. Մամյանը։

***

Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics)  ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ Մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են բեռների պատասխանատու պահպանություն,  պիտակավորում, դրոշմապիտակավորում, պատվերի կոմպլեկտավորում, հավաքագրում  և առաքում: ULS-ը հիմնադրվել է 2014թ.-ին, իսկ 2015թ.-ից տրվել է լիարժեք համալրված, ժամանակակից  պահեստային համալիրի գործունեության մեկնարկը: ULS ընկերության լոգիստիկ կենտրոնը ՀՀ տարածքում A  դասի միակ ունիվերսալ պահեստային համալիրն է՝ անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին համապատասխան, ներքին ու արտաքին պահեստային ժամանակակից ենթակառուցվածքներով,  եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով հագեցած, ինչը թույլ է տալիս պահպանելու մշակել ցանկացած տեսակի ապրանքներ:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am