15.10.2015
ՈւԼՍ ընկերությունն իր գործընկեր Standard Dialog-ի հետ համատեղ մասնակցեց PanArmenian EXPO 2015 ցուցահանդեսին

Urban Logistic Services (ULS)-ն իր գործընկեր Standard Dialog ընկերության հետ համատեղ մասնակցեց PanArmenian EXPO 2015 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որն անցկացվեց հոկտեմբերի 8-ից 11-ը «Երևան էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում: 

Ցուցահանդեսի շրջանակներում գործընկերները ներկայացրեցին համատեղ ծրագիր, որն ուղղված է Հայաստանում լոգիստիկայի, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների,  պարենային, ոչ պարենային ու տեքստիլ արտադրության ապրանքների սերտիֆիկացման բնագավառներում միջազգային չափանիշների ներդրմանն ու զարգացմանը:

Ընկերությունները հնարավորություն ստացան հանդիպել իրենց ընթացիկ ու պոտենցիալ գործընկերներին, քննարկել Հայաստանում լոգիստիկայի ոլորտի, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների դաշտում ապրանքների որակի հավաստագրման գործընթացի զարգացման հեռանկարները՝ հիմք դնելով երկարատև ու հեռանկարային համագործակցությանը:

Տեղեկություն

PanArmenian Expo-ն հանդիսանում է տարածաշրջանում խոշորագույն առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որն իր հարկի տակ հավաքում է ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան արտադրողների:

Ցուցահանդեսի նպատակն է. Հայաստանում տեղական արտադրանքի ու ծառայությունների ճանաչելիությունն ու պահանջարկի բարձրացումը, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների ամրապնդման ու զարգացմանն ուղղված բիզնես-կամուրջի ստեղծումը,  արտասահմանյան շուկա հայկական արտադրանքի արտահանման համար նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելն ու Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը:


Urban Logistic Services ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), այդ թվում՝ բեռների պահեստավորում, մաքսային ծառայություններ, պատվերի կոմպլեկտավորում, պիտակավորում, մակնշում և առաքում: ULS –ի A դասի ժամանակակից, ունիվերսալ պահեստային համալիր, որը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:

«Ստանդարդ Դիալոգ» ընկերությունը որպես փորձարկման լաբորատորիա իրականացնում է փորձարկումների լայն տեսականի, այդ թվում՝ ֆիզիկա-քիմիական, քիմիական և մանրէաբանական ցուցանիշներ` սննդամթերքի և սննդի հումքի տարբեր խմբերում, ինչպես նաև խախտումների բացահայտում նույնականացման մեթոդով: 2010-ից սկսած ընկերությունն իր փորձարկման լաբորատորիայի միջոցով, միջազգային չափանիշներին համապատասխան,  իրականացնում է նաև տրանսգենային բաղադրիչների, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և միկրոօրգանիզմների ու դրաց համարժեքների բացահայտում:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am