ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ պայմաններից է կախված Ձեր պահեստում բեռների պահպանման ծառայության արժեքը:

Պահեստային համալիրում պահառության արժեքը կախված է Ձեր բեռների պահպանման համար անհրաժեշտ պայմաններից ու ծավալներից (պալետատեղերով), ինչպես նաև Ձեր ապրանքանյութական արժեքների պահպանման տևողությունից (ժամանակահատված):
 

Ի՞նչ կլինի, եթե ULS պահեստային համալիրում պահվող իմ ապրանքը վնասվի:

Եթե պայմանագրում նշված է , որ մեր ընկերությունը պատասխանատվություն է կրում Ձեր ապրանքների պիտանելիության ժամկետներին հետևելու և դրանց մասին տեղեկացնելու վերաբերյալ, կամ Ձեր բեռների վնասը կապված է մեր մեղավորության հետ (ջերմաստիճանային ռեժիմի խախտում), ապա մենք կփոխհատուցենք վնասը՝ ապրանքի արժեքի չափով:
 

Կարո՞ղ է արդյոք Ձեր ընկերությունը խմբավորել բեռները՝ նախքան Մոսկվա ուղարկելը:

Այո՛, մեր ընկերությունը տրամադրում է տեղափոխման համար բեռների խմբավորման ու նախապատրաստման ծառայություն, ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ինքներս մաս-մաս տեղափոխել Ձեր բեռները մեր պահեստային տարածք:
 

Եթե ես իմ պաշարները պահում եմ Ձեր պահեստում, իսկ ինձ մոտ ներկայացել են հարկային ստուգման նպատակով և պահանջում են գույքագրում իրականացնել, ինչպե՞ է իրականացվելու այդ գործընթացը:

Ձեր կողմից հարցում ստանալով մենք պատրաստում և վավերացնում ենք Ձեր ապրանքային մնացորդների վերաբերյալ հաշվետվությունը ՝ հարկային ծառայության ներկայացուցիչներին ներկայացնելու համար: Մնացորդների ֆիզիկական ստուգման անհրաժեշտության դեպքում մենք Ձեր ներկայությամբ կարող ենք ցուցադրել ապրանքը մեր պահեստային համալիրի վերաբեռնման գոտու տարածքում:
 

Ինչպ՞ես կարելի է ձեռք բերել Ձեր պահեստում պահպանվող ապրանքները:

Մեր ընկերությունն ապրանքների վաճառքով չի զբաղվում, սակայն մենք ներկայանում ենք որպես հարթակ ՝ մեր հաճախորդ-ընկերությունների միջև գործընկերության համար, օգնում ենք նրանց համագործակցել միմյանց հետ և առաքում իրականացնել «մինչև դուռը» սկզբունքով:
 

Կարո՞ղ եք արդյոք Չինաստանից կոնտեյներով բեռներ տեղափոխել և անմիջապես առաքել դրանք իմ հաճախորդների հասցեներով:

Մենք միջազգային բեռնափոխադրումներ ենք իրականացնում մեր գործընկերների միջոցով և ինքնուրույն մաքսազերծում իրականացնում մեր համալիրի տարածքում: Եթե դուք նախապես ուղարկեք մեզ բոլոր հայտերը, ապա մաքսազերծվումն իրականացնելուն պես մենք անմիջապես (առանց բեռները պահեստավորման հանձնելու) կարող ենք առաքել բոլոր պատվերները ձեր հաճախորդներին:
 
 

Ինչու՞ են Ձեր ծառայություններն ավելի թանկ ոչ մեծ չափսերի պահեստ վարձակալելու համեմատ:

Հավանաբար, հաշվարկներ կատարելիս Դուք հաշվի չեք առել այն ծախսերը, որոնց ստիպված եք լինելու կատարել պահեստի վարձակալության դեպքում: Չէ՞ որ բացի պահեստի տարածքի վարձավճարից, կոմունալ վճարներից, աշխատավարձերից , սարքավորումների և անվտանգության հսկողության համար վճարումներից Դուք ստիպված եք լինելու տարվա ընթացքում բազմաթիվ այլ ծախսեր ունենալ: Պահեստի վարձակալության համար անհրաժեշտ տարեկան ամբողջական բյուջեն հաշվելու և համեմատելու դեպքում մեր ծառայություններն անհամեմատ ավելի էժան կստացվեն, ընդ որում՝ ավելի բարձր որակական պայմանների ապահովմամբ:
 

Եթե ես դիտարկեմ իմ պահեստի (վարձակալվող) փակման հարցը, ի՞նչպես պետք է իրականացվի Ձեր պատասխանատու պահպանման պահեստ տեղափոխման գործընթացը, որպեսզի չկանգնեցվեն մեր բեռների փոխադրումներն ու վնասներ չկրենք վաճառքներում:

Նախնական բանակցությունների շրջանակներում պայմանագրի կնքման ընթացքում մեր մասնագետները Ձեր պահեստի համար տեղափոխման պլան կմշակեն: Հատուկ պայմանավորվածության դեպքում մենք կարող ենք տեղափոխությունն իրականացնել ինքնուրույն՝ Ձեզ անհրաժեշտ է միայն ձևավորել առաքման համար ենթակա ապրանքներով բեռները: Սովորաբար, տեղափոխությունն իրականացվում է հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի) , այնպես որ վաճառքներում ոչ մի կորուստ Դուք չեք ունենա: Մենք բարձրակարգ սպասարկում ենք երաշխավորում Ձեր հաճախորդների համար:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Կիրակի, 24 Սեպտեմբերի
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
03:05
Կիրակի, 24 Սեպտեմբերի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ