Ընկերության մասին

Urban Logistic Services (ULS)-ը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics) ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ Մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են բեռների պատասխանատու պահպանություն,  պիտակավորում, դրոշմապիտակավորում, պատվերի կոմպլեկտավորում, հավաքագրում  և առաքում: ULS-ը հիմնադրվել է 2014թ.-ին: Պրոֆեսիոնալ թիմի մասնակցությամբ ավարտելով սկսված ակտիվ շինարարական աշխատանքները՝ արդեն 2015թ. սկզբին տրվեց լիարժեք համալրված, ժամանակակից  պահեստային համալիրի աշխատանքների մեկնարկը:

ULS ընկերության լոգիստիկ կենտրոնը ՀՀ տարածքում A դասի միակ ունիվերսալ պահեստային համալիրն է՝ անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին համապատասխան, ներքին ու արտաքին պահեստային ժամանակակից ենթակառուցվածքներով, եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով հագեցած, ինչը թույլ է տալիս պահպանել ու մշակել ցանկացած տեսակի ապրանքներ:


1-ին փուլի վերանորոգման/վերակառուցման նախագծի ավարտման արդյունքում, Ընկերության պահեստային համալիրը ներկայումս հագեցած է հետևյալ ենթակառուցվածքներով՝ 


  • Կենտրոնական պահեստ՝ 30.000 քմ, որից 20.000 քմ տարածքում տեղակայված է 32․000 պալլետատեղ, ինչպես նաև 10.000 քմ մակերեսով չոր և խոնավության վերահսկմամբ պահեստային տարածքներ,
  • Ապրանքի մշակման համար նախատեսված տարածքներ Պահեստային համալիրի երկու կողմից՝ յուրաքանյուրը 2.500 քմ
  • Վարձակալության հանձնվող պահեստային տարածքներ՝ ընդհանուրը 5.000 քմ (22 հատ առանձին պահեստային տարածքներ)
  • Սառնարանային պահպանման տարածքներ՝ 2.100 քմ (տարբեր ջերմային ռեժիմներով (մինչև - 30 աստիճան) թվով 9 խցիկ)՝ ընդհանուրը 7.000 խմ տարողունակությամբ
  • Գրասենյակային տարածքներ՝ 2.000 քմ
  • Մաքսային տերմինալ՝ 2.500 քմ
  • Այլ ենթակառուցվածքներ՝ ընդհանուրը 2.800 քմ



  •  

Ներկայումս ընկերությունը համագործակցում է ավելի, քան 150 գործընկերների հետ, (հայկական և միջազգային կազմակերպություններ), որոնք օգտվում են լոգիստիկ տարբեր ծառայությունների, այն է՝ cross-docking-ի (հավաքական բեռներ), բեռների պատասխանատու պահպանության, պահեստային մշակման, փաթեթավորման, հասցեներով առաքման, ֆրեշ-լոգիստիկայի և այլ ծառայություններից: Մենք օգնում ենք մեր գործընկերներին զարգացնել իրենց բիզնեսը՝ լուծելով զարգացման ճանապարհին առկա լոգիստիկ բոլոր խնդիրները: ULS Ընկերության հետ մեր գործընկերները՝

  • Կրճատում են պահեստային տնտեսության համար նախատեսված ծախսերը,
  • Օպտիմալացում են լոգիստիկ գործընթացները,
  • Ուղղում են ջանքերն ու ֆինանսական միջոցները հիմնական բիզնեսի զարգացմանը:

 

 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am