ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
Պահեստային ծառայություններ

Urban Logistic Services (ULS) ընկերությունը եզակի ծառայություններ է առաջարկում Հայաստանում պահեստային լոգիստիկայի ոլորտում՝ շնորհիվ իր ժամանակակից լոգիստիկ կենտրոնի և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող տարածաշրջանում A դասի միակ ունիվերսալ պահեստային համալիրի:

Մեր գործընկերները կարող են մոռանալ պահեստային տարածքների վարձակալության կամ սեփական պահեստային ենթակառուցվածքների համար պահանջվող մեծ ներդրումների մասին, քանի որ մեր ունիվերսալ պահեստային համալիրի կողմից առաջարկվող ծառայությունների շնորհիվ նրանք հնարավորություն ունեն կրճատել իրենց ծախսերն ու զգալիորեն ավելացնել վաճառքները:

 
ULS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՇԱՐՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՝


  • բոլոր տեսակի բեռների
    պատասխանատու պահատվություն

     
  •  տարբեր չափերի պահեստային
    տարածքների վարձակալում

     
  •  սառնարանային պահեստների
    վարձակալում և պատասխանատու պահատվություն
    (-20-ից մինչև -28 և 0-ից մինչև +10 0C);

     
  •  հավաքական բեռների
    ընդունում և առաքում

     
  •  պատվերների կոմպլեկտավորում և առաքում
     
  •  արտադրանքի նախավաճառքային
    մշակում (փաթեթավորում, պիտակավորում և այլն)

     
  •  բոլոր տեսակի տրանսպորտային
    միջոցների ընդունում և բեռնաթափում



     
 
Մեր ընկերության հետ համագործակցությունը վերացնում է լոգիստիկ գործընթացներում առկա բոլոր ռիսկերը: Մենք լիարժեք պատասխանատվություն ենք ստանձնում մեր հաճախորդների արտադրանքի ապահովության համար՝ ապահովագրելով այն բոլոր տեսակի ռիսկերից:

 
ULS ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ԼՈՒԾԵԼ ԼՈԳԻՍՏԻԿ
ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ՑԱՆԿԱՑԱԾ ՏԻՊԻ ԼՈԳԻՍՏԻԿ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՈՐՀԻՎ՝

 
  • ROSSS S.p.A.(Իտալիա) ընկերության
    ժամանակակից դարակաշարերի

     
  • Linde Material Handling (Գերմանիա) ընկերության բեռնման
    բարձրակարգ սարքավորումների

     
  • Hormann KG (Գերմանիա) ընկերության
    անվտանգ վերաբեռնման դոկերի ու դռների

     
  • Generix Group (Ֆրանսիա)
    եզակի ծրագրային ապահովման
 
 
Ապացուցելով իր եզակիությունը, ULS լոգիստիկ կենտրոնը երաշխավորում է.

- Ձեր բեռների անվտանգությունն ու ապահովությունը;
- պահեստավորման իդեալական պայմաններ (մաքրություն և հիգիենա);
- տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով աշխատանք (-25, -10, 0, +180C);
- ղեկավարվող խոնավության ռեժիմներով աշխատանք
(60% հարաբերական խոնավություն);
- բոլոր տեսակի բեռների ընդունում և առաքում
- տարբեր ժամկետներում արտադրանքի պահառություն
( 1 օրվանից մինչև 5 տարի);
- պատվերների իրականացման բարձր ճշգրտություն:

 


Մենք առաջարկում ենք տեղական ու արտասահմանյան ընկերություններին բարձրացնել իրենց մրցունակությունը 24/7 ռեժիմով պատվերների ընդունման ու առաքման հնարավորության շնորհիվ: ULS լոգիստիկ կենտրոնն աշխատում է շուրջօրյա՝ առանց հանգստյան և տոնական օրերի:
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Կիրակի, 24 Սեպտեմբերի
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
03:06
Կիրակի, 24 Սեպտեմբերի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ