ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
Բեռների պահպանման պայմաններ
Ջերմաստիճանային ռեժիմ
Urban Logistic Services (ULS)ընկերությունն իր ծառայությունն է մատուցում Հայաստանում միակ պրոֆեսիոնալ պահեստային համալիրի միջոցով, որն ապահովված է մշտապես կարգավորվող ջերմաստիճանային ու խոնավության համակարգերով: ULS լոգիստիկ համալիրի կենտրոնական պահեստը համալրված է օդափոխության համակարգով, որը թույլ է տալիս պահպանել հաստատուն 18ºС ջերմաստիճան և 60 տոկոս խոնավություն` ցանկացած եղանակային պայմաններում:
 
Առանձին գործում են 9 ջերմաստիճանային ռեժիմով խցիկներ, որոնցից 6-ն աշխատում են 0 մինչև 8ºС, երկուսը` (-)28 ºС և մեկը` (-)25 ºС ջերմաստիճանային ռեժիմով: Բացի այդ, առանձին պահեստային տարածքներում, արտադրանքի որոշ տեսակների համար, ինչպես օրինակ` ծխախոտային արտադրանքը, կարելի է սահմանել հատուկ ջերմաստիճան և խոնավություն:
 
Մաքրություն
«Ուրբան Լոգիստիկ Սերվիսիս» համալիրի պահեստն ամբողջությամբ փակ տարածք է, որում, ի շնորհիվ ժամանակակից դարպասների և վերաբեռնավորման դոկերի օգտագործման` հնարավոր չէ խոնավության, փոշու, կեղտի, ջրի, ձյան, աղբի ներթափանցումը: Հատակի հատուկ հակափոշային ծածկույթն ապահովում է մաքրություն բեռների պահեստային մշակման ընթացքում:
 
Պահեստային համալիրի մաքրության համար (բեռների պահեստային մշակման արդյունքում հայտնված աղբի ու փոշու հեռացման) օգտագործվում են արդյունաբերական լվացող մեքենաներ, որոնք շուրջօրյա մաքրում են պահեստը և սարքավորումները: ULS-ում ի պահ հանձնված ապրանքների արտաքին տեսքը միշտ կլինի կատարյալ, հատկապես սթրեյչ թաղանթով պալլետավորմամբ պահպանման դեպքում:
 
 
Սանիտարական
համակարգ
ULS պահեստային համալիրի ամբողջ տարածքը և նրա առանձին մասնաշենքերը հատուկ ստուգվում են ու պաշտպանված են կենդանիների և միջատների ներթափանցումից:
 
Պայմանագիր է կնքված Հայաստանում սանիտարական ոլորտում առաջատար ընկերության` «ԷԿՈԴԵԶ» ՍՊԸ-ի հետ, որի համաձայն, երկու շաբաթը մեկ կազմակերպությունը ULS պահեստային համալիրի տարածքում իրականացնում է ընդհանուր ախտահանում:
 
Պահպանման և փաթեթավորման եղանակ
ULS կենտրոնական պահեստում բոլոր ապրանքները պահվում են փայտե տակդիրների (поддон) վրա, եթե գտնվում են դարակաշարային համակարգերում կամ հատակային պահպանման տարածքում: Արկղերը պահվում են հատուկ դարակաշարերին կամ շարվում են փայտե տակդիրների վրա: Բոլոր տակդիրները պալետայզերի միջոցով փաթեթավորվում են սթրեյչ թաղանթով` մի քանի շերտով տակդիրների վրա բեռի ամրացման համար:
 
Յուրաքանչյուր փայտե տակդիր բեռի հետ պիտակավորվում է ըստ իր բոլոր հատկանիշների, ինչպիսիք են պահպանման ժամկետը և այլն: Պահպանման այդպիսի պայմաններում բացառվում է ապրանքի վնասման հնարավորությունը` պահեստավորման ընթացքում կամ արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպես նաև նվազեցնում են պահպանման հետ կապված ռիսկերը:
 
 
Բեռի տեսակները
Պահեստային համալիրում նախատեսված չէ պայթուցիկ, դյուրավառ և սուր հոտ ունեցող բեռների պահպանումը: Պահման հատուկ պայմաններ պահանջող նմանատիպ բեռների համար նախատեսված կլինեն օդափոխությամբ ու ջերմաստիճանի կարգավորմամբ առանձին տարածքներ:
 
ULS պահեստային համալիրը մասնագիտացված է ունիվերսալ բեռների վրա, իսկ հատուկ բեռների համար նախատեսված առանձին տարածքների առկայությունն անհնարին է դարձնում դրանց փչացումը՝ բացառելով դրանց §հարևանությունը¦ հատուկ հատկություններով բեռների հետ: Յուրաքանչյուր բեռ գտնվում է առանձին պահեստային տարածքում` փայտե տակդիրի կամ դարակաշարի վրա, ինչն ապահովում է բեռի հարմարավետ հասանելիություն և անվտանգ պահպանություն:
 
 
 
Պահեստային համակարգեր
ULS պահեստային համալիրում նախատեսված է արտադրանքի պահպանում` տարբեր պահեստային համակարգերով, բլոկերով հատակային պահպանություն, շարային, պալետային դարակաշարեր` կողային բեռնման հնարավորությամբ, մուտքային, կոնսոլային, բազմահարկ, բազմամակարդակ և սեզոնային համակարգի դարակաշարեր:
 
Նման պահեստավորման համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր լոգիստիկ միավոր գտնվում է առանձին, անհատական հատվածում (բացառվում է ապրանքի պահեստավորումը երկու մակարդակով կամ մեկը մյուսի վրա), որն, ի թիվս այլոց, ապահովում է հարմարավետ հասանելիություն բեռների միավորներին` կոմպլեկտավորման, գույքագրման և վերահսկողության համար: Ժամանակակից եվրոպական պահեստավորման համակարգերի գործածումը և օգտագործման սկզբունքներն անհնար են դարձնում բեռի վնասումը պահպանմանը ընթացքում:
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Կիրակի, 24 Սեպտեմբերի
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
03:02
Կիրակի, 24 Սեպտեմբերի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ