ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
Փաթեթավորում / պիտակավորում

Ապրանքների ու պատվերների հետ աշխատանքի ընթացքում ընկերությունները պարբերաբար հավելյալ գործընթացների կարիք են ունենում՝ ինչպես հաճախորդների պահանջների, այնպես էլ երկրի սահմանադրության առանձնահատկության հետ կապված:

Առանձին աշխատակազմ պահելը կամ վարձելը, հատուկ սարքավորումների համար ներդրումներ կատակելը, կամ այդ գործընթացների համար անհրաժեշտ պարագաների գնման վրա գումար ծախսելը շահավետ չեն և չեն կարող գործընթացների համար անհրաժեշտ որակ և արագություն երաշխավորել:

ULS լոգիստիկ կենտրոնն իր բացման առաջին իսկ օրվանից առաջարկում է արտադրանքի նախավաճառքային մշակման և նախապատրաստման եզակի ծառայությունը:

ULS համալիրի կենտրոնական պահեստում սարքավորված է հատուկ արտադրական գոտի, որտեղ մասնագիտացված աշխատակազմն իրականացնում է արտադրանքի օպերատիվ մշակման հետ կապված անհրաժեշտ բոլոր գործողությունները:

 

ULS լոգիստիկ կենտրոնի կողմից արտադրանքի նախավաճառքային մշակման ծառայությունների ցանկը ներառում է.

  • Վերադարձվող ապրանքի մշակում (ընդունում, սորտավորում, վերափաթեթավորում, նոր միավորների պատրաստում, սորտավորում ըստ զեղչերի);
  • Մշակում՝ բեռների ընդունման ժամանակ (հաստատված չափանիշներին համապատասխան);
  • Պադդոնների ձևավորում (ներառյալ պադդոնի տրամադրում);
  • Քաշի վերահսկողություն (ընդունման և բարձման ժամանակ);
  • Պադդոնների փաթեթավորում սթրեյչ թաղանթով՝ պալետայզեր կոչվող սարքի օգնությամբ (սթրեյչ թաղանթով ու ժապավենով);
  • Արտադրանքի չափսերի ու քաշի ճշտում (ապրանքի քարտային տվյալների ստեղծում);
  • Արկղի/տուփի ու պադդոնի համար շտրիխ-կոդերի ստեղծում, տպում և փակցնում:

 

Արտադրանքի մշակման հետ կապված բոլոր ծառայությունները կարող են մատուցվել ինչպես համալիր սպասարկման շրջանակներում, այնպես էլ որպես առանձին ծառայություն:

ULS լոգիստիկ կենտրոնի կողմից արտադրանքի նախավաճառքային նախապատրաստման ծառայությունների ցանկը ներառում է.

  • Արտադրանքի փաթեթավորում և վերափաթեթավորում (մեր կամ հաճախորդի կողմից տրամադրվող տարայով);
  • Նվերների/ակցիաների փաթեթավորման, հավաքածուների ու միավորների ստեղծում;
  • Բեռներից միավորների ստեղծում (փաթեթավորում, արկղեր);
  • Արտադրանքի բաղադրությամբ/նկարագրությամբ պիտակների ստեղծում, տպում և փակցնում;
  • Ապրանքի մասին տեղեկության թարգմանություն (ցանկացած լեզվով), պիտակի ստեղծում (անհրաժեշտ չափսի) և արտադրանքի յուրաքանչյուր միավորի վրա դրանց փակցնում;
  • Ալկոհոլային և այլ ապրանքների վրա ակցիզային դրոշմանիշերի փակցնում (ներմուծման/արտահանման ժամանակ);
  • Ներմուծվող արտադրանքի վրա ակցիզային (լիցենզավորման) հայկական պիտակների փակցնում;
  • Արտահանվող ու ներմուծվող արտադրանքի համար փաստաթղթերի պատրաստում:

 

Արտադրանքի նախավաճառքային մշակման և նախապատրաստման մեր եզակի ծառայությունները հնարավորություն են տալիս մեր հաճախորդ-կազմակերպություններին աշխատել միջազգային բոլոր պահանջներին համապատասխան (մասնավորապես, ներմուծման և առևտրային ցանցերում վաճառքի դեպքում):

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Ուրբաթ, 21 Հուլիսի
1 USD 473 AMD
1 EUR 552 AMD
1 RUB 8.03 AMD
+38°C
ԵՐԵՎԱՆ
16:48
Ուրբաթ, 21 Հուլիսի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ
Շբթ
22 Հուլիսի +38°C +23°C
Կիր
23 Հուլիսի +38°C +21°C
Երկ
24 Հուլիսի +36°C +22°C
Երք
25 Հուլիսի +34°C +21°C
Չրք
26 Հուլիսի +35°C +22°C
Հնգ
27 Հուլիսի +36°C +22°C