Պատվերների կոմպլեկտավորում

Ուրբան Լոջիստիք Սերվիսիս (ULS) լոգիստիկ կենտրոնը նախատեսված է թե՛ տարբեր բեռների պահպանման, թե՛ դրանց կոմպլեկտավորման և համապատասխան հասցեներով առաքումների իրականացման համար:

Բեռների կոմպլեկտավորման ծառայությունը ներառում է
  •  Արդյունավետ ընտրության համար արտադրանքների բաշխում,
  • Պատվերների հավաքագրում,
  • Առաքման համար պատվերների նախապատրաստում,
  •  Պատվերների և առաքման հասցեների բաշխում՝ ըստ հաճախորդի/երթուղու,
  •  Բոլոր հասցեներով առաքման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում:

Բոլոր ապրանքների, ապրանքային խմբերի և դրանց պահպանման տեղի իդենտիֆիկացման, ինչպես նաև բոլոր գործողություններին օնլայն ռեժիմով հետևելու հնարավորության շնորհիվ մեր լոգիստիկայի մասնագետներն ու օպերատորները կարողանում են օպերատիվ կերպով և բարձր արդյունավետությամբ ղեկավարել պատվերների առաքումը:

Մենք մշտապես պատրաստ ենք
  •  Ընդունել ձեր պատվերը,
  •  Իրականացնել պատվերների կոմպլեկտավորում,
  •  Իրականացնել կոմպլեկտավորման վերահսկողություն,
  •  Փաթեթավորել բեռները՝ առաքման համար,
  •  Ձևակերպել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
  •  Ժամանակին իրականացնել պատվերի բեռնումը և առաքումը:

Մեր էքսպրես պատվերների ձևակերպման եզակի ծառայության շնորհիվ՝ գործընկերոջ հայտին համապատասխան առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց 1-2 ժամվա ընթացքում:

Առաքման վերաբերյալ մենք տրամադրում ենք հաշվետվություններ և վերլուծություններ՝ ըստ հաճախորդների, ապրանքային խմբերի, առաքման կետերի և այլն:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ