01.02.2016
Լոգիստիկայի աութսորսինգ. ի՞նչ է 3PL-ը

Երկարատև ճգնաժամային իրավիճակում շատ ընկերությունների համար հատկապես կարևոր է ծախսերի կրճատման ու շահութաբերության բարձրացման ուղիներ գտնելը:

Ծախսերի կրճատման առավել արդյունավետ մեթոդներից է լոգիստիկ պրոցեսների աութսորսինգը, որն արդեն վաղուց կիրառվում է գրեթե բոլոր արևմտյան ընկերությունների կողմից:

Լոգիստիկ ծառայությունների աութսորսինգի կոնցեպցիան արտահայտվում է 3PL (Third Party Logistics, կամ երրորդ կողմի լոգիստիկա) տերմինով, իսկ լոգիստիկայի աութսորսինգ են անվանում ընկերությունների կողմից սեփական լոգիստիկ գործընթացների փոխանցումը կողմնակի կազմակերպություններին, որոնց անվանում են 3PL-օպերատորներ (3PL -մատակարարներ):

 
“Այլ կերպ ասած, լոգիստիկ աութսորսինգը դա ընկերությունների կողմից իրենց ապրանքանյութական պաշարների տեղափոխման, պահեստավորման ու այդ գործընթացների հետ կապված բոլոր բիզնես պրոցեսների իրականացման ծառայությունների ամբողջական համակարգի գնումն է 3PL – օպերատորից:


Նրա գործառույթների մեջ մտնում են ոչ միայն ապրանքանյութական պաշարների փոխադրումների կազմակերպումը, այլ նաև դրանց գույքագրումը, պահեստավորումը, մշակումը, անհրաժեշտ թղթաբանության նախապատրաստումը, առաքումը վերջնական սպառողին: Այսպիսով, հաճախորդը ստանում է իր բիզնեսի համար անհրաժեշտ լոգիստիկ բոլոր ծառայությունների ամբողջական փաթեթը:
 


Ինչու՞մն է կայանում հաճախորդի համար 3PL ծառայության կարևորությունը

Առաջին հերթին, 3PL-լոգիստիկան թույլ է տալիս խնայել ժամանակն ու կադրային ռեսուրսները: Խնդիրների մի մասը հանձնելով աութսորս, ընկերությունը հնարավորություն է ստանում կենտրոնանալ ուղղակի արտադրության կամ սեփական ծառայության որակի լավացման, մարքեթինգային ռազմավարության մշակման և այլ խնդիրների լուծման վրա:

Այսպիսով, 3PL-լոգիստիկան հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին զբաղվել իր գործով և բարձր մակարդակով իրականացնել սեփական պարտականությունները: Նմանատիպ ծառայության արդյունավետությունն ակնհայտ է. բիզնեսը գործում է առավել արդյունավետ:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am