11.07.2016
ՈւԼՍ լոգիստիկ համալիրում տոնեցին ընկերության առաջին տարեդարձը


Երևանում «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» (ՈւԼՍ) լոգիստի կհամալիրի տարածքում 2016 թ. հուլիսի 7-ին տեղի ունեցավ ընկերության բացման առաջին տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը՝ ընկերության աշխատակիցների, գործընկերների և օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ:

Ողջույնի խոսքում ՈւԼՍ ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Պետրոսյանը հյուրերի հետ կիսվեց անցած ուղու վերաբերյալ իր տպավորություններով, ամփոփեց մեկ տարվա ձեռքբերումները, ինչպես նաև ընդգծեց ընկերության առաջ դրված նոր նպատակներն ու խնդիրները:

 
«Միասին մենք երկար ճանապարհ ենք անցել և այսօր կարելի է վստահաբար փաստել, որ մեր լոգիստիկ կենտրոնի նախագիծը կայացած է: Ցանկանում եմ հպարտությամբ նշել, որ ընկերության հիմնադրումով մեզ հաջողվեց Հայաստանում բիզնեսի կառավարման նոր որակներ ներդնել` մոտեցնելով հայ գործարարի պատկերացումները միջազգային չափանիշներին: Սա մեր առաջին և ամենամեծ նվաճումն է: Չսահմանափակվելով, սակայն, այժմյան ձեռքբերումներով` մեր առջև դրել ենք նոր, լայնամաշտաբ նպատակներ, որոնք պլանավորում ենք իրականացնել ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ երկրից դուրս»,-
 
նշեց Վահե Պետրոսյանը:


Միջոցառման պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ստացան տոնական տորթի շուրջ շնորհավորել ընկերության ղեկա- վարությանն ու աշխատակիցներին` քննարկելով կարճաժամկետ ու երկարաժամկետ համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:
 

Տեղեկություն

Urban Logistic Services-ն ամբողջ Կովկասում համաշխարհային կարգի առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), ինչի շնորհիվ հայկական արտադրական և առևտրային կազմակերպությունները, ներմուծողներն ու արտահանողները, ինչպես նաև շուկայի այլ մասնակիցներ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներին համապատասխան:

«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» լոգիստիկ համալիրի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2015 թ. հուլիսի 7-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, ինչպես նաև բարձրաստիճան այրերի, հայաստանյան և արտասահմանյան բիզնես-էլիտայի ներկայացուցչիների և ավելի քան 500 հյուրերի մասնակցությամբ:

ՈւԼՍ 3PL օպերատորի հիմնադրման աշխատանքները սկսվեցին 2013 թ. վերջին: Միջազգային թիմի մասնակցությամբ ակտիվ շինարարական աշխատանքների արդյունքում 2015 թ. արդեն սկզբին տրվեց Urban Logistic Services ընկերության՝ Կովկասում առաջին և միակ, լիարժեք ենթակառուց- վածքներով համալրված, ժամանակակից  A դասի պահեստային համալիրի աշխատանքների մեկնարկը:

Urban Logistic Services պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 10000 քմ ընդհանուր մակերեսով մաքսային տերմինալից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն սպասարկում է հայկական և միջազգային ավելի քան 150 ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Միջոցառման լուսանկարները կարող եք գտնել հետևյալ ֆոտոալբոմում:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am