07.04.2016
Հայաստանում Bosch ընկերության պաշտոնական ներկայացուցիչն իր լոգիստիկ գործընթացները վստահեց «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» 3PL օպերատորին

Հայաստանում Robert Bosch կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Բինամ» ՍՊԸ-ն իր լոգիստիկ գործընթացները վստահեց Հայաստանում առաջին և միակ «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» (ՈւԼՍ) լոգիստիկ 3PL օպերատորին:

2016 թվականի մարտին կնքված երկարաժամկետ համագործակցության պայմանագրի համաձայն Urban Logistic Services ընկերությունն իր A դասի պահեստային համալիրում «Բինամ» ՍՊԸ-ին մատուցում է պահեստային ծառայությունների ամբողջական համակարգ, այդ թվում՝ բեռների ընդունում, բեռնում, բեռնաթափում, ինչպես նաև ապրանքների պատասխանատու պահառության ծառայություն:

«Բինամ» ընկերության այս ընտրությունը պայմանավորված է իր բիզնեսի հաջող կառավարման համար անհրաժեշտ լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիրը Urban Logistic Services լոգիստիկ օպերատորի տարածքում «մեկ պատուհանի սկզբունքով» ստանալու հնարավորությամբ:

 
«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերության հետ պայմանագիր կնքելով` «Բինամ» ընկերությունն ի դեմս մեզ ձեռք է բերում հուսալի ու կայուն գործընկեր, որը գրագետ ու պրոֆեսիոնալ կվարի իրեն վստահված բոլոր լոգիստիկ գործընթացները »,-
 
նշեց ՈւԼՍ ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը:
Տեղեկություն
«Բինամ» (Binam) ընկերությունը հանդիսանում է Robert Bosch կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը մարդատար մեքենաների համար Bosch и Zexel բրենդային պահեստամասերի, ինչպես նաև կոմերցիոն տրանսպորտի ու շինարարական մեքենաների մեծածախ մատակարարումն է: Ընկերությունն առանձնակի ուշադրություն է դարձնում պահեստում Bosch, Zexel արտադրողների առավել մեծ պահանջարկ վայելող ապրանքների ամբողջական տեսականու մշտական առկայությանը: Պահեստում պահանջվող պահեստամասերի սպառման դեպքում անմիջապես անհրաժեշտ ապրանքների մատակարարում է իրականացվում Bosch ընկերության Գերմանիայում տեղակայված կենտրոնական պահեստից:
 
Urban Logistic Services (ULS) ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics): Urban Logistic Services պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 10000 քմ ընդհանուր մակերեսով մաքսային տերմինալից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է հայկական և միջազգային ավելին քան 150 ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am