12.11.2015
ՈւԼՍ Ընկերությունը հաջողությամբ մասնակցեց Թեհրանում անցկացված Հայաստան-Իրան գործարար համաժողովին

Urban Logistic Services (ULS) Ընկերությունը հաջողությամբ մասնակցեց նոյեմբերի 9-ին Թեհրանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովին:

B2B ֆորմատի հանդիպումների շրջանակներում ընկերության ներկայացուցիչները հնարավորություն ստացան հանդիպել իրանցի պոտենցիալ գործընկերների հետ, հեռանկարային բանակցությունների ընթացքում տարբեր տրանսպորտային ընկերությունների հետ քննարկել համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ULS լոգիստիկ կենտրոնի ազդեցությունը Իրանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ավելացման վրա:

"Ուրբան Լոջիստիք Սեվիսիս" ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Մամյանի կողմից ներկայացված հնարավորությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին իրանական առևտրային ու արտադրական ընկերությունների ներկայացուցիչների շրջանում:

Տեղեկություն

Հայաստան-Իրան գործարար համաժողովն անցկացվեց ԻԻՀ առևտրի, արդյունաբերության,  հանքերի և գյուղատնտեսության պալատում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության հովանու ներքո:

 

Համաժողովին մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն, երկու երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև թվով 270 գործարարներ Իրանից ու Հայաստանից:


Հայ գործարարներն Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ իրանցի գործընկերների հետ քննարկեցին երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵՏՄ անդամակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am