21.06.2015
ՈւԼՍ ընկերությանը շնորհվեց DigiТec 2015 ֆորումի մրցանակ՝ «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը լոգիստիկ բնագավառում» անվանակարգում

«Ուրբան լոջիստիք Սերվիսիս» ընկերությունն արժանացավ «ԴիջիԹեք 2015» բիզնես–ֆորումի շրջանակներում անցկացված մրցանակաբաշխության մրցանակին՝ «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը լոգիստիկ բնագավառում» անվանակարգում :

 

Մրցանակը ULS ընկերությանը շնորհվել է իր գործունեության մեջ WMS պահեստային համակարգի (Warehouse Management System) ներդրման համար, որն ապահովում է պահեստային բոլոր պրոցեսների ավտոմատացում և օպտիմիզացում:


ULS -ն ամբողջ Կովկասում համաշխարհային կարգի առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics): ULS-ի պահեստային համալիրը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:

 

Ամենամյա 8-րդ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն այս տարի անցկացվեց Երևանում հունիսի 19-20-ին «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո: Բիզնես ֆորումի մրցանակաբաշխության ընթացքում իրենց գործունեության մեջ ՏՏ լուծումները հաջողությամբ կիրառելու համար մրցանակի արժանացան հայաստանյան ոչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 8 ընկերություններ:

 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am