19.10.2015
ՈւԼՍ լոգիստիկ համալիրի տարածքում բացվել է նոր մաքսային տերմինալ
Urban Logistic Services(ULS) լոգիստիկ համալիրի տարածքում սկսել են գործել մաքսային նոր տերմինալն ու մաքսային պահեստը՝ նախատեսված բոլոր տեսակի բեռների սպասարկման համար:
 

Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ULS մաքսային տերմինալը (մակերեսը 10000 քմ) համալրված է եվրոպական նորագույն սարքավորումներով և ներմուծվող ու արտահանվող ապրանքների մշակման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով:

«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» տերմինալի ենթակառուցվածքները ներառում են բաց և փակ վերաբեռնման գոտիներ, Ժամանակավոր պահպանման պահեստ, սառնարանային պահեստներ, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռք (մինչև 80 տոննա, քայլը՝  10 կգ), ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածք, գրասենյակային տարածքներ, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգ: Տերմինալի տարածքում գործում է բանկի լիարժեք մասնաճյուղ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին անմիջապես տեղում կատարել անհրաժեշտ բոլոր բանկային գործարքները:

Մաքսային նոր տերմինալի ու մաքսային պահեստի գործարկմամբ Urban Logistic Services ունիվերսալ լոգիստիկ կենտրոնը համալրեց, որպես 3PL օպերատոր, իր ծառայությունների համակարգը՝ թույլ տալով իր հաճախորդներին մեկ տեղում լուծել լոգիստիկայի հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում՝ միջազգային բեռնափոխադրումներ, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում, պատվերների մշակում, փաթեթավորում, բեռների առաքում և այլն:

Տեղեկություն

Urban Logistic Services (ULS) ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (ThirdPartyLogistics): ULS պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 10000 քմ  ընդհանուր մակերեսով մաքսային տերմինալից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից:

ULS ընկերությունն արդեն սպասարկում է ավելին քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն: 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am