13.10.2015
ՈւԼՍ լոգիստիկ համալիրում նշվեց նոր դիստիբյուտորի մուտքը հայկական շուկա
Urban Logistic Services (ULS) լոգիստիկ կենտրոնի տարածքում նշվեց թեյի ու սուրճի նոր դիստիբյուտորի՝ «Բարիստա» ընկերության պաշտոնական մուտքը հայկական շուկա, ինչպես նաև` երկու ընկերությունների համագործակցության սկիզբը:

«Բարիստա» ՍՊԸ-ն հանդիսանում է բնական սուրճի աշխարհահռչակ արտադրող Paulig ընկերության ապրանքատեսականու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: ULS լոգիստիկ օպերատորի հետ համագործակցության շրջանակներում «Բարիստա» ընկերությունն օգտվելու է ամբողջական լոգիստիկ ու պահեստային ծառայություններից, ինչպես նաև՝ գրասենյակային տարածքների վարձակալության ծառայությունից, ինչը կարևոր պայման է հանդիսանում ընկերության շուկա մուտք գործելու համար:

 
 
«Որպես գործընկեր ULS լոգիստիկ կենտրոնն ընտրելով` մենք ավելի վստահ քայլեր ենք անում մեր բիզնեսի կառուցման ու զարգացման ճանապարհին: Համոզված եմ, որ այսօր սկիզբ է դրվում երկարատև և հուսալի համագործակցության, որը հաջող բիզնեսի վարում է խոստանում»,- 
 
նշեց «Բարիստա» ընկերության կոմերցիոն տնօրեն  Կարեն Ստեփանյանը:


Իր հերթին մեկնաբանելով նոր համագործակցությունը` ULS ընկերության գործադիր տնօրեն Ռոբ դեն Օտտեռը նշեց. «Մեզ համար պատիվ է այն, որ «Բարիստա» ընկերությունն իր բիզնեսի համար որպես հիմնական գործընկեր ընտրել է Urban Logistic Services լոգիստիկ կենտրոնը: Մշտապես պատրաստ ենք ամբողջական աջակցություն ցուցաբերել և լուծել մեր գործընկերների լոգիստիկայի հետ կապված բոլոր խնդիրները` թույլ տալով նրանց ամբողջովին կենտրոնանալ հիմնական բիզնեսի զարգացման վրա»:

Առաջիկայում «Բարիստա» ընկերությունը պլնավորում է բրենդային տեսականու ընդլայնում և ներմուծման ծավալների մեծացում: Այս պահին ընկերությունը բանակցություններ է վարում մի քանի հայտնի արտադրողների հետ՝ նոր պայմանագրերի կնքման նպատակով, քանի որ գործընկեր ULS լոգիստիկ օպերատորի կողմից առաջարկվող ամբողջական ծառայությունները բիզնեսի ընդլայնման համար մեծ հնարավորություններ են ընձեռում:

Տեղեկություն
Urban Logistic Services ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), այդ թվում՝ բեռների պահեստավորում, մաքսային ծառայություններ, պատվերի կոմպլեկտավորում, պիտակավորում, մակնշում և առաքում: ULS –ի A դասի ժամանակակից, ունիվերսալ պահեստային համալիր, որը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:
 
ULS պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է ավելին քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am