15.09.2015
ՈւԼՍ-ը նպաստեց Հայաստանի շուկա նոր ընկերության մուտք գործելուն

Urban Logistic Services (ULS) պահեստային համալիրը նպաստեց 2015 թվականի հունիսից բրենդային եզակի գինիների ներմուծմամբ զբաղվող նոր՝ «ԱԳՏՄ Հարավ» ընկերության հայկական շուկա մուտք գործելուն:  

ULS պահեստային համալիրի առաջարկած եզակի ու կոմպլեքս լոգիստիկ ծառայությունները, ինչպես նաև գինու պահպանման միջազգային պայմաններին համապատասխանությունը (համապատասխան ջերմաստիճանային ու խոնավության ռեժիմներում), որոշիչ դարձան «ԱԳՏՄ Հարավ»ընկերության համար համագործակցություն սկսելու հարցում:

ULS-ի 24/7 ռեժիմում մատուցած ծառայությունների շնորհիվ «ԱԳՏՄ Հարավ»ընկերությունը կարողացավ հաջող դուրս գալ հայկական շուկա և ներկայանալ որպես վստահելի ու որակյալ մատակարար՝ ULS-ի հետ համագործակցության 2 ամսում գրանցելով առաքման ծավալների կրկնակի աճ: 

Իր դիստրիբուցիոն ցանցում և Vino&Vino մասնագիտացված խանութում «ԱԳՏՄ Հարավ»ՍՊԸ-ն առաջարկում է եզակի ֆրանսիական, իտալական, պորտուգալական, իսպանական, ամերիկական ու ավստրալիական այնպիսի բրենդերի գինիներ, ինչպիսիք են Opus One, Masi, Clarendelle, Neapoort, Dulong, Marcel Martin, Astoria, Brocard.

 

Տեղեկություն

Urban Logistic Services ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), այդ թվում՝ բեռների պահեստավորում, մաքսային ծառայություններ, պատվերի կոմպլեկտավորում, պիտակավորում, մակնշում և առաքում: ULS –ի A դասի ժամանակակից, ունիվերսալ պահեստային համալիր, որը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:

ULS պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է ավելին քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am