18.08.2015
ՈւԼՍ ընկերությունը հաջողությամբ սկսեց մրգային սեզոնը

Բոլորովին վերջերս՝ մայիս ամսվա վերջերին բացված Urban Logistic Services (ULS) պահեստային համալիրը հաջողությամբ մեկնարկեց մրգային սեզոնը:

Մրգերով՝ մասնավորապես ծիրանով լի բեռնատար մեքենաների մուտքն ու բեռնաթափումը պահեստային համալիրում սկսվեց հուլիս ամսվա սկզբին: Մրգերի ընդունման և բեռնման ընթացքում  համալիրն աշխատում էր 24/7 ռեժիմով` մեկ գիշերվա ընթացքում ընդունելով միջինը 4-5 բեռնատար, ինչը եզակի է Հայաստանի համար:

Միայն հուլիս ամսվա ընթացքում ULS համալիրը վերամշակել է մոտ 1000 տոննա ծիրանի բերք, որը, շնորհիվ հատուկ պահպանման պայմանների, սառնարանային խցիկներում առանց որակական փոփոխության մնացել է ավելի քան 30 օր: ULS պահեստային համալիրում առկա տեխնիկական պայմաններն ապահովում են տարբեր ջերմաստիճանային ռեժիմներ (0-ից +80C)՝ մրգերի ու բանջարեղենների ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պահպանման համար:

Ընկերությունը, կանգ չառնելով գրանցված հաջողությունների վրա, պլանավորում է ամբողջ տարվա ընթացքում աշխատել ֆրեշ-լոգիստիկայի (FreshLogistics) դաշտում` ինչպես արտահանվող, այնպես էլ ներմուծվող մրգերի ու բանջարեղենների հետ: Այս պահին ULS պահեստային համալիրի ֆրեշ-լոգիստիկայի համար նախատեսված սառնարանային խցիկները  պատրաստվում են, մասնավորապես, խաղողի ու խնձորի սեզոնին:

Տեղեկություն

Urban Logistic Services ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), այդ թվում՝ բեռների պահեստավորում, մաքսային ծառայություններ, պատվերի կոմպլեկտավորում, պիտակավորում, մակնշում և առաքում: ULS –ի A դասի ժամանակակից, ունիվերսալ պահեստային համալիր, որը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:

ULS պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է ավելին քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am