
Մաքսային տերմինալ և մաքսային պահեստ
Urban Logistic Services (ULS) լոգիստիկ համալիրի տարածքում գործում է մաքսային տերմինալ ու մաքսային պահեստ՝ նախատեսված բոլոր տեսակի բեռների սպասարկման համար:
ULS տերմինալի ենթակառուցվածքը ներառում է բաց և փակ վերաբեռնման գոտիներ, Ժամանակավոր պահպանման պահեստ, սառնարանային պահեստներ, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռք (մինչև 80 տոննա, քայլը՝ 10 կգ), ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածք, գրասենյակային տարածքներ, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգ:
ULS մաքսային տերմինալը գործում է ամեն աշխատանքային օր՝ ժ. 09:00-ից 18:00-ը, շաբաթ օրերին՝ ժ. 10:00-ից 14:00, իսկ կիրակի՝ փակ է:

Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ULS մաքսային տերմինալը (մակերեսը 15,000 քմ) համալրված է եվրոպական նորագույն սարքավորումներով և ներմուծվող ու արտահանվող ապրանքների մշակման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով:
ULS ՏԵՐՄԻՆԱԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ.
- Տրանզիտային, ներմուծվող/արտահանվող բեռների մաքսային ձևակերպում,
- Մաքսային պահեստից բեռների ստացում,
- Անհրաժեշտ ուղղորդող փաստաթղթերի ձևակերպում ու հաշվառումների վարում (CMR),
- Սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերում:
ՕԳՏՎԵԼՈՎ ULS ՏԵՐՄԻՆԱԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ՝ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐ.
- Բոլոր տեսակի բեռների սպասարկում՝ միջազգային չափանիշների համապատասխան,
- Մաքուր տարածք, պահեստային խցիկներ՝ բեռների պահպանման համար, պահպանվող ապրանքը խնամքով պահպանելու երաշխիք,
- Մաքսային տերմինալի տարածքում գործող բանկի լիարժեք/բազմաֆունկցիոնալ մասնաճյուղ, տեղում անհրաժեշտ բոլոր բանկային գործարքներն իրականացնելու հնարավորություն,
- Ավտոմեքենաների համար նախատեսված էլեկտրական կշեռքի (10 կգ քայլով), ինչպես նաև՝ պալետավորված ու փաթեթավորված բեռների համար նախատեսված կշեռքի առկայություն,
- Որակյալ ինտերնետ կապ, IP հեռախոսակապ, անվտանգության ու վերահսկողության համակարգ ու 911 ծառայության արագ արձագանքման հնարավորություն,
- Գրասենյակային տարածքների վարձակալության հնարավորություն՝ տեղում բոլոր գործարքներն իրականացնելու համար։
ULS-ը հնարավորություն է ընձեռում մեկ պատուհանի սկզբունքով ստանալ բոլոր ծառայությունները, այդ թվում՝ միջազգային բեռնափոխադրումներ, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում, պատվերների մշակում, փաթեթավորում, բեռների առաքում և այլն: