Պահեստի վարձակալություն

Ուրբան Լոջիստիք Սերվիսիս (ULS) լոգիստիկ կենտրոնի տարածքում առկա են նաև վարձակալությամբ հանձնվող պահեստներ ՝ տարբեր տեսակի բեռների պահպանման համար, այդ թվում՝ արխիվների և փաստաթղթերի, կահույքի և առևտրային սարքավորումների, մարքեթինգային նյութերի, և այլն:

ULS ընկերության կողմից առաջարկվող լոգիստիկ ծառայությունները
  • 1 պահեստային տարածք – 70 քմ
  • 1 պահեստային տարածք – 120 քմ
  • 5 պահեստային տարածքներ– 150 քմ
  • 1 պահեստային տարածք – 250 քմ
  • 5 պահեստային տարածքներ – 300 քմ
  •  2 պահեստային տարածքներ – 430 քմ
  • 2 պահեստային տարածքներ – 500 քմ
ULS համալիրում պահեստային տարածքի վարձակալման ծառայությունը ներառում է.
  • Տարածքի անվտանգություն, վերահսկողություն (մուտք դեպի պահեստ, մուտքի վերահսկողություն և այլն),
  •  Հակահրդեհային անվտանգություն և ազդանշանային համակարգ
Վարձակալվող պահեստային տարածքների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ULS ընկերությունն առաջարկում է նաև հավելյալ ծառայություններ:
  •  Վարձակալած պահեստի բեռների բեռնում/բեռնաթափում
  •  Անհրաժեշտ տեխնիկական միջոցների և աշխատուժի տրամադրում

ULS կենտրոնի վարձակալությամբ տրվող բոլոր տարածքները 3,5-4 մետր բարձրությամբ չոր պահեստներ են՝ բեռնում/բեռնաթափման համար հարմարեցված դարպասներով: Հաճախորդի ցանկությամբպահեստում կարող են տեղադրվել դարակաշարեր և այլ սարքավորումներ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ