Urban Logistic Services (ULS)-ը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics) ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ Մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են բեռների պատասխանատու պահպանություն, պիտակավորում, դրոշմապիտակավորում, պատվերի կոմպլեկտավորում, հավաքագրում և առաքում: ULS-ը հիմնադրվել է 2014թ.-ին: Պրոֆեսիոնալ թիմի մասնակցությամբ ավարտելով սկսված ակտիվ շինարարական աշխատանքները՝ արդեն 2015թ. սկզբին տրվեց լիարժեք համալրված, ժամանակակից պահեստային համալիրի աշխատանքների մեկնարկը:
ULS ընկերության լոգիստիկ կենտրոնը ՀՀ տարածքում A դասի միակ ունիվերսալ պահեստային համալիրն է՝ անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին համապատասխան, ներքին ու արտաքին պահեստային ժամանակակից ենթակառուցվածքներով, եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով հագեցած, ինչը թույլ է տալիս պահպանել ու մշակել ցանկացած տեսակի ապրանքներ:
Services provide monthly
Truck plus semitrailers
Satisfied customers
Air transportations
1-ին փուլի վերանորոգման/վերակառուցման
նախագծի ավարտման արդյունքում, Ընկերության պահեստային համալիրը ներկայումս հագեցած է հետևյալ ենթակառուցվածքներով՝
- Կենտրոնական պահեստ՝ 30.000 քմ, որտեղ տեղակայված է 42․000 պալլետատեղ, ինչպես նաև 10.000 քմ մակերեսով չոր և խոնավության վերահսկմամբ պահեստային տարածքներ,
- GDP ստանդարտներին համապատասխան դեղագործական պահեստ
- Ապրանքի մշակման համար նախատեսված տարածքներ Պահեստային համալիրի երկու կողմից՝ յուրաքանյուրը 2.500 քմ
- Վարձակալության հանձնվող պահեստային տարածքներ՝ ընդհանուրը 5.000 քմ (22 հատ առանձին պահեստային տարածքներ)
- Սառնարանային պահպանման տարածքներ՝ 2.100 քմ (տարբեր ջերմային ռեժիմներով (մինչև — 30 աստիճան) թվով 9 խցիկ)՝ ընդհանուրը 7.000 խմ տարողունակությամբ
- Գրասենյակային տարածքներ՝ 2.700 քմ
- Մաքսային տերմինալ՝ 2.500 քմ
- Այլ ենթակառուցվածքներ՝ ընդհանուրը 2.800 քմ:
Մեր գործընկերները
Ներկայումս ընկերությունը համագործակցում է ավելի, քան 150 գործընկերների հետ, (հայկական և միջազգային կազմակերպություններ), որոնք օգտվում են լոգիստիկ տարբեր ծառայությունների, այն է՝ cross-docking-ի (հավաքական բեռներ), բեռների պատասխանատու պահպանության, պահեստային մշակման, փաթեթավորման, հասցեներով առաքման, ֆրեշ-լոգիստիկայի և այլ ծառայություններից: Մենք օգնում ենք մեր գործընկերներին զարգացնել իրենց բիզնեսը՝ լուծելով զարգացման ճանապարհին առկա լոգիստիկ բոլոր խնդիրները:
- Կրճատում են պահեստային տնտեսության համար նախատեսված ծախսերը,
- Օպտիմալացնում են լոգիստիկ գործընթացները,
- Ուղղում են ջանքերն ու ֆինանսական միջոցները հիմնական բիզնեսի զարգացմանը: