ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
11.08.2015
«Սիս Նատուրալ»` հաջողության պատմություն

Հայ սպառողին քաջ հայտնի Yan հյութերի ու մուրաբաների արտադրությամբ մասնագիտացված «Սիս նատուրալ» ընկերությունն այսօր համարվում է իր ոլորտի առաջատարներից մեկն, ով հաջողությամբ ներկայացնում է աշխարհին հայկական սննդամթերքի արտադրության յուրահատուկ մշակույթը: Անգամ գլխավոր ապրանքանիշի «Յան» անվանումը պատահական չի ընտրված:

Մոտ 15 տարի առաջ սկսելով իր գործունեությունը, այսօր արդեն ընկերությունը նվաճել է հայկական հյութերի արտադրության դաշտի մոտ 25 տոկոսը՝ սպառելով իր արտադրանքն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում:

Իսկ ամեն ինչ սկսվեց դեռ հեռավոր 1999 թվականին, երբ ապագա ընկերության հիմնադիրները զբաղվում էին մեծածախ առևտրով ու հյութերի ներմուծմամբ: Բնույթով հայրենասեր հիմնադիրները շատ կարճ ժամանակում հասկացան, որ ավելի հետաքրքիր կլինի արտահանմամբ զբաղվելը ՝ օգտագործելով հայկական բարեբեր հողի բարիքները:

Իր գործունեությունը սկսելով փոքրիկ արտադրամասով, Ժամանակի ընթացքում հաղթահարելով բազում խոչընդոտներ ու համաչափ քայլելով աշխարհի զարգացման արագ տեմպին՝ ընդամենը 10 աշխատակից ունեցող փոքրիկ ընկերությունը վերածվեց մեծ գործարանի: Սկսելով հյութերի արտադրությունից, այսօր արդեն ընկերությունը պատրաստում է նաև մուրաբաներ, ջեմեր, մարինադներ և բանջարեղենային պահածոներ՝ արտահանելով իր արտադրանքի ավելի քան 50 տոկոսը: Արտահանման աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ, ԵՄ ու նախկին ԱՊՀ երկրները:


Վերջին տարիներն ընկերության համար հատկապես բեղմնավոր էին: «Սիս Նատուրալն» իր ապրանքատեսականին համալրեց SIS и JUSIS հյութերով ու ստացավ արտադրանքի միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստագրեր: Միջազգային ճանաչումը թույլ է տալիս ընկերությանը մրցակցել արտասահմանյան շուկաներում առավել հայտնի հյութ արտադրողների հետ, ինչը իր հերթին հնարավորություն է տալիս մեծացնել արտահանման ծավալները, ամրապնդել ընկերության դիրքը գործող շուկաներում ու նվաճել նորերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրները:


Այս ամենը ընկերությունն արդեն ներառել է իր մոտակա ծրագրերի մեջ: Սակայն Նման մարտահրավերները մեծ պատասխանատվություն են ենթադրում, ինչպես նաև մեծ ջանքեր ու մեծամասշտաբ ներդրումներ են պահանջում՝ արտադրանքի պահպանման ու արտահանման միջազգային չափանիշներին համապատասխան պայմանների ապահովման համար:

 
Հաշվի առնելով, որ սեփական պահեստային հզորություններն արդեն չեն բավականացնում մեծ ծավալի արտադրանքի պահպանման համար, իսկ պահեստային հզորությունների մեծացումը ժամանակային ու ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում, «Սիս Նատուրալ» ընկերությունում շատ են կարևորում տեղական շուկայում առաջին լոգիստիկ օպերատորի՝ Urban Logistic Services (ULS) ընկերության կողմից ներկայացվող որակյալ ու ժամանակակից ենթակառուցվածքների առկայությունը:

 

ULS լոգիստիկ կենտրոնի բացումն ընկերության համար նոր հնարավորություններ ընձեռեց պահեստային ու լոգիստիկ պրոցեսների իրացման համար՝ առանց ավելորդ ներդրումների, ինչն, անկասկած նպաստում է շուկայում նրա մրցունակության բարձրացմանն ու տարածաշրջանում առաջատարի դիրքերը նվաճելու գործընթացին՝ համոզված են ընկերությունում: ULS-ի կողմից արտադրող ընկերություններին արտադրական պրոցեսների ու արտահանման համար նպաստավոր պահեստային պայմանների ու որակյալ span ծառայության ապահովումը հենց որոշիչ դարձան «Սիս Նատուրալ» ընկերության համար գործընկերոջ ընտրության հարցում:

 
«Այս կարգի պահեստային կենտրոնի առկայությունը շատ կարևոր է մեզ պես արտադրող ընկերությունների համար, քանի որ մեր ներդրումային հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ ULS-ի նման առաջնակարգ ինֆրաստրուկտուրայի առկայությունը թույլ է տալիս խնայել պահեստային պրոցեսների համար պահանջվող ծախսերը՝ միջոցներն ու ունակությունները ներդնելով արտադրության զարգացման վրա, ինչը մեզ համար ուղղակի եկամտի աղբյուր է հանդիսանում»,-
 
նշում է «Սիս նատուրալ» ՓԲԸ նախագահ Արմեն Հակոբյանը:

Այսպիսով, 2015 թվականին համար ընկերության պլանավորած նախագծերը, այն է՝ ապրանքատեսականու համալրումը նոր բրենդերով, արտահանման ծավալների մեծացում, դառնում են հեշտ իրականացվող ու իրատեսական շնորհիվ նրա, որ ընկերության գործընկեր ULS-ը հանում է նրա զարգացման ճանապարհին լոգիստիկայի հետ կապված հնարավոր բոլոր սահմանափակումները: Չէ՞ որ, ULS-ի նման լոգիստիկ մասշտաբների բացակայության դեպքում նոր շուկաների նվաճումը շատ ժամանակ ու մեծամասշտաբ ներդրումներ կպահանջեին:


«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» լոգիստիկ օպերատորի հետ սերտ համագործակցությունը «Սիս նատուրալը» սկսեց բոլորովին վերջերս՝ 2015 թվականի առաջին կիսամյակից, ինչը սակայն, որակյալ քայլ դարձավ նրա՝ որպես արտադրող ընկերության զարգացման ճանապարհին՝ շատ կարճ ժամանակում տալով սպասված դրական արդյունքները: «Սիս նատուրալ» ՓԲԸ նախագահ Արմեն Հակոբյանի խոսքերով՝ ULS –ի հետ համագործակցելն ընկերության համար շատ հարմար է, քանի որ «գին-որակ» համադրությունն ու նրանց կողմից ցանկացած տեսակի լոգիստիկ ծառայության ապահովման պատրաստակամությունը եզակի երևույթ են Հայաստանի համար:
 
«ULS լոգիստիկ կենտրոնի մասին պատահաբար տեղեկացանք, հենց այն պահին երբ լրացուցիչ պահեստային տարածքներ էինք փնտրում մեր ապրանքատեսականու համար: Համաձայնության եկանք շատ արագ, քանի որ ընկերության մասնագետները հրաշալի հասկանում են արտադրողների պահանջները: Գին, որակ, հարմարավետություն՝ ահա այն երեք գլխավոր բառերը, որոնցով կարող եմ նկարագրել մեր համատեղ համագործակցությունը: Որակական տեսանկյունից ULS-ը, կարելի է ասել, առաջինն է Հայաստանում, եթե ոչ՝ տարածաշրջանում, իսկ գնային առաջարկը նրանց մատուցած լոգիստիկ ծառայությունների որակի համար շատ մատչելի է»,-
 
ավելացնում է Արմեն Հակոբյանը:

«Սիս նատուրալ» ընկերությունն այս պահին հիմնականում օգտվում է ULS պահեստային համալիրի սառնարանային ծառայությունից (0-ից +100C կարգավորվող ջերմաստիճանային ռեժիմներով): Պահառության է հանձնում արտահանման համար մշակվող ջեմերի ու մուրաբաների, ինչպես նաև՝ հյութերի հումքը, որոնք պահանջում են հատուկ սանիտարական և ջերմաստիճանային պայմաններ ու սառնարանային ռեժիմներ:

 
«Այս պահին մեր արտադրանքի մի մասը պահառության ենք տալիս ULS պահեստային համալիրին, քանի որ սեփական պահեստային հզորությունները բավարար չեն: Ավելին՝ նպատակ ունենք շուտով մեր պահեստային պրոցեսների կառավարումն ամբողջությամբ փոխանցել ULS ընկերությանը՝ սկսած պահեստավորումից մինչև ամբողջական լոգիստիկան»,- ասում է Ա. Հակոբյանն ավելացնելով, որ լոգիստիկայի կառավարման ամբողջական պրոցեսը մասնագիտացված լոգիստիկ օպերատորին հանձնելը հնարավորություն կտա նրանց զբաղվել միայն արտադրությամբ՝ առանց մտահոգվելու կողմնակի պրոցեսների մասին:

Շուտով հայկական ու արտասահմանյան շուկա մուտք կգործեն «Սիս նատուրալ» ընկերության արտադրած նոր հյութերն ու WinYan նոր գինիները, որոնց պաշարները նույնպես պլանավորվում է պահառության հանձնել ULS ընկերության պահեստային համալիրին:

«ULS-ի հետ համագործակցելը բավական շահավետ է մեզ համար, քանի որ ամբողջական պահեստ վարձելը ծախսեր է պահանջում, առավել ևս, որ մեզ համար գոյություն ունի սեզոնայնության գաղափարը: Այս ամենը հաշվի առնելով, մեկ պալետատեղ վարձելը շատ ավելի շահավետ է, քան ամբողջական պահեստ պահելը: Այլ կերպ ասած, համագործակցությունը մեզ համար շահավետ է ինչպես ֆինանսական, այնպես էլ, արտադրանքի պահպանման հետ կապված շատ խնդիրներից ազատվելու տեսանկյունից» ,-նշում է Ա. Հակոբյանն, ավելացնելով,- «Երբ զբաղվում ես արտադրությամբ, բացի եկամուտ ստանալը գերնպատակ է դառնում նաև հայկական արտադրանքի գրագետ ու որակյալ ներկայացումը աշխարհին, ինչը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Եվ այդ ճանապարհին շատ կարևոր է ULS-ի նման մեծ հնարավորություններ ընձեռող ու վստահելի գործընկերոջ առկայությունը»,-ավելացնում է «Սիս նատուրալ» ընկերության նախագահը:

 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Երեքշաբթի, 23 ՀՈՒՆՎԱՐԻ
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
06:00
Երեքշաբթի, 23 ՀՈՒՆՎԱՐԻ
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ