ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
19.10.2016
ՈւԼՍ ընկերության ղեկավար կազմը մասնակցեց Նյու Յորքում կայացած հայկական ներդրումային համաժողովին

«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերության ներկայացուցիչները՝ հիմնադիր տնօրեն Վահե Պետրոսյանի գլխավորությամբ, մասնակցեցին լայնամասշտաբ հայկական ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-11-ը Նյու Յորքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորության ներքո և Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն, ինչպես նաև ֆինանսական ու ներդրումային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Հայաստան ներդրումային համա- ժողով»-ի շրջանակներում տարբեր ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներին և ներդրողներին ներկայացվեցին Հայաստանի տնտե- սության 8 առաջնային ոլորտներն ու դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը, այդ թվում` արեգակնային էներգիայի, երկաթգը- ծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի, ինչպես նաև բարձր տեխնո- լոգիաների զարգացման հեռանկարները:

«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերության ղեկավարությունն ակտիվ մասնակցություն ունեցավ քննարկումներին, մասնավորապես նոր տրանզիտային ճանապարհների և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ: «Լոգիստիկա և հաղորդակցման ուղիներ» բաժնի փորձագիտական խմբի անդամ հանդիսացող ՈւԼՍ գործադիր տնօրեն Ռոբ դեն Օտտերը հնարավորություն ստացավ իր գործընկերների հետ միասին քննարկել ներքին Տրանսպորտի ու կապի զարգացման հետ կապված խնդիրները:

Հատուկ ուշադրության արժանացան ենթակառուցվածքների ընթացիկ վիճակի, ուժեղ կողմերի զարգացման հնարավորության, «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում ստացած նոր հնարավորությունների, միջպետական ճանապարհների վերա- կառուցման, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծերի կառուցման վերաբերյալ հարցերը:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծը դարձած համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա էին այնպիսի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և այլն:

Urban Logistic Services (ULS) ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics): Urban Logistic Services պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 10000 քմ ընդհանուր մակերեսով մաքսային տերմինալից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է հայկական և միջազգային ավելին քան 150 ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Կիրակի, 24 Սեպտեմբերի
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
03:05
Կիրակի, 24 Սեպտեմբերի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ