ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
16.05.2016
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները Երեվանում հյուրընկալվեցին ՈւԼՍ ընկերության լոգիստիկ համալիրում

Երևանում «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» (ՈւԼՍ) լոգիստիկ կենտրոնում տեղի ունեցան «Հայաստանի լոգիստիկ շուկան. ներածություն ուսանողների համար» խորագրով հատուկ սեմինարը, ինչպես նաև ուսուցողական շրջայցը ՈւԼՍ պահեստային համալիրի տարածքով՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ԱՈւԿ) ուսանողների մասնակցությամբ:

Սեմինարի ընթացքում Urban Logistic Services (ULS) ընկերության գործադիր տնօրեն Ռոբ դեն Օտտերի հետ միասին ավելի քան 30 ուսանողներ ծանոթացան Հայաստանում ներկայիս լոգիստիկ շուկային և համաշխարհային լոգիստիկայի հիմունքներին, ինչպես նաև քննարկեցին Հայաստանում միակ 3PL օպերատորի գործունեությունն ու նմանատիպ լայնամասշտաբ նախագծերի ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Սեմինարից հետո ուսանողներին հետաքրքիր շրջայց էր սպասվում «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերության պահեստային համալիրի տարածքում, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեին ոչ միայն անմիջապես հետևել պահեստային պրոցեսների ընթացքին, այլև հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը: Ընկերության մասնագետների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան ավելի քան 7 հա մակերեսով ULS ժամանակակից պահեստային համալիրի աշխատանքային գործընթացին, այցելեցին սառնարանային ու չոր պահեստային տարածքներ, մաքսային տերմինալ, ինչպես նաև կարողացան հետևել տարբեր փույլերում բեռների պահեստային մշակման գործընթացներին, այդ թվում՝ բեռների ընդունում և տեղադրում պահեստային տարածքներում, փաթեթավորում ու պիտակավորում և այլն: Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների ուշադրությունը հատկապես գրավեցին պահեստային համալիրում առկա սանիտարական հատուկ պայմանները:

 
«Ուրախ եմ և հպարտ Հայաստանում նման համալիրի առկայության համար: Մենք տեղեկատվությամբ հագեցած ու տպավորիչ շրջայց ունեցանք: Հուսով եմ, ապագայում, գլխավորելով սեփական ընկերությունս, հնարավորություն կունենամ դիմելու ULS լոգիստիկ օպերատորի ծառայություններին, քանի որ, իմ համոզմամբ այն կարող է դառնալ հուսալի գործընկեր՝ ճկուն պայմաններով»,-
 
տպավորություններով կիսվեց ԱՈւԿ ուսանողներից Արմինե Միքայելյանը:

 

Ուսանողներից Ստեփան Իվանյանն իր հերթին նշեց,-
 
«Ինձ համար շատ հետաքրքիր է այստեղ գտնվելը: Կարծում եմ, սա շատ կարևոր նախագիծ է Հայաստանի համար՝ մեծ արդյունքների հասնելու ճանապարհին: Հուսով եմ, որ այսօրվա շրջայցը կնպաստի նաև իմ ապագա բիզնեսին ու նպատակներիս հասնելու գործընթացին»:

Հայաստանում միակ 3PL օպերատորի և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի համագործակցություննայսքանով չի սահմանափակվում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ULS ընկերությունում ԱՈւԿ-ի ուսանողների արտադրական պրակտիկայիհամար, որի ընթացքում նրանց հնարավորություն կընձեռվի արդեն գործնական գիտելիքներ ստանալ լոգիստիկ գործընթացների վերաբերյալ ու առավել մանրամասն ծանոթանալ պահեստային
լոգիստիկայի ոլորտին:

 
«Մենք միշտ ուրախ ենք աջակցել ուսանողներին լոգիստիկայի ոլորտի հետ ծանոթացման գործընթացում ինչպես մեր ընկերության գործունեության ներկայացման շրջանակներում, այնպես էլ արտադրական պրակտիկայի հնարավորության ընձեռմամբ: Դա իր հերթին մեզ հնարավորություն է տալիս շփվել տաղանդավոր հայ երիտասարդների, ու հնարավոր է, մեր թիմի ապագա անդամների հետ: Հուսով ենք, որ այսօրվա սեմինարը հետաքրքրեց ուսանողներին ու ոմանց մոտ լոգիստիկ ոլորտում գործունեություն սկսելու ցանկություն առաջացրեց»,-
 
նշեց «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերության գործադիր տնօրեն Ռոբ դեն Օտտերը:

 

ICARE Կարիերայի համակարգող Լուսինե Մնացականյանը հավելեց.
 
«Շնորհակալ ենք ULS ընկերությունում Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների ուսումնաճանաչողական այցելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ընկերության լոգիստիկ ծառայությունների ամբողջ համալիրը և բոլոր փուլերը արդիական, միջազգային չափորոշիչների վրա հիմնված բիզնեսի ամենաառաջադեմ և եզակի օրինակներից մեկն է ամբողջ Հայաստանում: ՈւԼՍ-ն այն տեղն է, որտեղ շահեկանորեն կարող են միահյուսվել ենթակառուցվածքաստեղծ բիզնեսի և արդիական բիզնես կրթության ընդհանուր նպատակները՝ հանուն երկրի տնտեսության զարգացման:  Պատիվ կհամարենք ընկերության հետ հետագա գործակցությունը, մասնավորապես՝ արևմտյան կրթական կառուցվածք ունեցող մեր կենտրոնի լավագույն ուսանողներին ուսումնաարտադրական պրակտիկան  ՈւԼՍ ընկերությունում անցկացնելու հնարավորություն ընձեռելու առումով»:

Միջոցառման լուսանկարները կարող եք գտնել հետևյալ ֆոտոալբոմում:

Տեղեկություն

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈւԿ) հիմնվել է 2000 թ. ԱՄՆ գյուղպետդեպարտամենտի, Տեխասի A&M համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքված գործակցային համաձայնագրի հիման վրա: Կենտրոնն առաջարկում է ագրոբիզնեսի և շուկայագիտության ոլորտի՝ միջազգային չափորոշիչների համապատասխանող բակալավրիատի և ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) կրթություն ՀԱԱՀ և Վրաստանի երեք պետական համալսարանների ընտրված ուսանողների և շրջանավարտների համար: Մագիստրոսական ծրագիրն ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում անգլերենով դասավանդվող՝ տարածաշրջանային միակ կրթական ծրագիրն է: Այն պատրաստում է գործարար և տնտեսական վերլուծությունների վերջին մեթոդներին տիրապետող, ագրոբիզնեսի և հարակից ոլորտներում որոշում ընդունելու ունակ առաջնորդների: 2005 թվականից միանալով Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամին, ԱՈւԿ-ն իր պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմով ակտիվորեն ներգրավված է հետազոտությունների ու կարիերայի զարգացմանն ուղղված գործունեության մեջ:

Urban Logistic Services (ULS) ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics): Urban Logistic Services պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 10000 քմ ընդհանուր մակերեսով մաքսային տերմինալից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է հայկական և միջազգային ավելին քան 150 ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Երեքշաբթի, 23 ՀՈՒՆՎԱՐԻ
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
05:59
Երեքշաբթի, 23 ՀՈՒՆՎԱՐԻ
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ