ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
Խորհրդատվություն և աուդիտ

ULS ընկերության բիզնեսի հիմքում ընկած է ընկերությունների ամբողջական սպասարկման գաղափարը: Մենք պատրաստ ենք մեր պատասխանատվության տակ վերցնել ձեր բիզնեսի կողմնակի գործընթացների մեծամասնությունը՝ լավագույն ծառայությունն առաջարկելով բիզնեսի զարգացմանն ու աջակցությանն ուղղված խորհրդատվության ոլորտում:

Մեզ հետ համագործակցությունը
վերացնում է
Ձեր բիզնեսի զարգացման ճանապարհին առկա
բոլոր խոչընդոտները:

Ավելի քան 10 տարվա գործունեության արդյունքում ձեռք բերված եզակի փորձը մեր ընկերության մասնագետներին թույլ է տալիս ճշգրիտ գնահատել բիզնեսի հիմնական խնդիրներն ու առաջարկել զարգացման ամենաարդյունավետ լուծումները:

Մեզ հանձնելով (աութսորսինգ) ձեր բիզնեսի կողմնակի և օժանդակ գործընթացները՝ Դուք հնարավորություն եք ստանում կենտրոնանալ Ձեր հիմնական գործունեության վրա՝ արտադրություն, առևտուր, ծառայություն և այլն:

Մենք առաջարկում ենք հետևյալ խորհրդատվական ծառայությունները՝

  • կազմակերպության աուդիտ (ուժեղ և թույլ կողմերը, ծախսեր օպտիմալացում);
  • հարկային գործընթացների օպտիմալացում;
  • հաշվապահական ծառայություններ;
  • իրավական աջակցություն;
  • մաքսային ծառայություններ;
  • լոգիստիկ գործընթացների օպտիմալացում;
  • նոր ձեռնարկումների ու նախագծերի (start-up) աջակցություն;
  • ապրանքների ու պատվերների պահպանում, կոմպլեկտավորում ու առաքում;
  • փաստաթղթաշրջանառություն, վերլուծություն և այլն:
 


ULS-ը պարզապես ծառայություն չի վաճառում, այլ առաջարկում է երկարաժամկետ համագործակցություն, որի շրջանակներում Ձեզ կաջակցենք ձեր ընկերության զարգացման բոլոր փուլերում և կգտնենք ձեր գործունեությա զարգացման ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ լավագույն լուծումները:

 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Ուրբաթ, 21 Հուլիսի
1 USD 473 AMD
1 EUR 552 AMD
1 RUB 8.03 AMD
+38°C
ԵՐԵՎԱՆ
16:48
Ուրբաթ, 21 Հուլիսի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ
Շբթ
22 Հուլիսի +38°C +23°C
Կիր
23 Հուլիսի +38°C +21°C
Երկ
24 Հուլիսի +36°C +22°C
Երք
25 Հուլիսի +34°C +21°C
Չրք
26 Հուլիսի +35°C +22°C
Հնգ
27 Հուլիսի +36°C +22°C